«Հենց իշխանություններն են նետել այս ինտրիգն ու վտանգը»
«ՀՀ- ԵՄ շրջանակային համաձայնագրի չստորագրման հետ կապված ինտրիգը հենց իշխանություններին է շահեկան, քանի որ հետագայում ստորագրումը կներկայացվի որպես դիվանագիտական հաղթանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա ծոսքով՝ համաձայնագիրը շատ չի տարբերվում ՀՀ-ի կողմից վաղուց ստորագրված ընկերակցության և Գործընկերության համաձայնագրից:
«Մենք տեսնում ենք , որ այս համաձայնագիրը շատ չի տարբերվում ընկերակցության և գործընկերության համաձայայնագրից, որը գործում է 1994-1995 թ.-ից: Ասոցացման համաձայնագրից հանվել են բոլոր այն կետերեը, որոնք կարող էին ՀՀ-ին խանգարել այն ստորագրել: Պարզ տեքստով ասված՝ ՀՀ-ի համար շատ կարևոր ամբողջ տնտեսական հատվածը, որը կար ասոցացման համաձայնագրում, հանված է: Հաշի առնելով, որ հիմա 21-րդ դարն է, ներառվել են տրանսպորտի, էներգետիկայի զարգացման և այլ ծրագրեր: Այո՛, մենք չստորագրման դառը փորձն ունենք, սակայն հիմա հենց իշխանութուններ են նետել այս ինտրիգն ու վտանգը, որ նոյեմբերին ներկայացնեն որպես դիվանագիտական հաղթանակ, ահա նայեք, թե ի հեճուկս ընդդիմադիրների, մենք գնում ենք «և , և»-ի քաղաքակնությումբ և այլն»,- կարծում է Հովհաննես Իգիթյանը:
Միևնույն ժամանակ միջազգային փորձագետը նկատեց՝ ՀՀ-ն շարունակում մնալ ԵԱՏՄ ընտանիքի անդամ պետություն՝ տանելով ԵՏՄ քաղաքականությունը: «Ցավոք սրտի, բայց Հայաստանը բավարարված է եղածով, ավելին՝ ԵԱՏՄ շրջանակում ինքն այլ քայլեր իրականացնելու իրավունք չունի»:
Հարցին՝ ինչո՞ւ է ԵՄ-ին բավարարում այս ձևաչափը, իսկապես ԵՄ-ն չի ցանկանում ՀՀ-ում վերջնականապես չկորցնել ազդեցությունը, թե ինչպես ասվում է, սա նոր, ավելի լուրջ համագործակցության սկիզբ է, ՀՀՇ վարչության անդամը պատասխանեց. «Բոլոր դեպքերում մենք պետք է հասկանանք, թե ինչ մեթոդներով է գործում ՌԴ-ն, ինչ մեթոդներով է գործում ԵՄ-ն: ԵՄ ստեղծվել է ոչ թե մի երկրի նախագահին զանգելով ու Բրյուսել բերելով, ճնշելով, որ եթե չստորագրես, ապա Ուկրաինայի օրը կնգնես, այլ ունի սկզբունքեր, որոնք տնտեսական, քաղաքական տեսակետից շահեկան են երկներին ու նրանք միավորվում են: Սա է ԵՄ սկզբունքներն , օրինակ՝ ԵՄ-ն իր սկզբունքներով չի ճնշում Ասիական կամ մահմեդական երկներին, հակառակը՝ փորձում է գտնել կոմպրոմիսային մի կետ, որի շուրջ կարելի է համագործակցել»: