02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Սահմանամերձ Բաղանիսում ֆիզիկական գոյության խնդիր է դրված /տեսանյութ/

«Մեզ համար առաջնային են ոչ թե սոցիալական խնդիրները, այլ ֆիզիկական անվտանգությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը: Գյուղապետի խոսքով՝ վերջին երկու ամիսները համեմատաբար խաղաղ են, կրակոցներ չեն հնչում, բայց բաղանիսցիները միշտ պատրաստ են ու գիտեն, որ հրադադարը կարող է խախտվել: «Բաղանիսցիները այժմ աշնանային գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված: Հիմնականում զբաղվածության խնդիր […]

Ուժգորոդում սպանվել է «Ապարան» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը /ֆոտո, տեսանյութ/

Ուժգորոդում՝ իր աշխատասենյակում, սպանվել է «Ապարան» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը, ով քաղաքում հայտնի եւ հարգանք վայելող ձեռնարկատեր էր։ Ինչպես գրում է ua-reporter.com-ը, առավոտյան իր աշխատասենյակում մի քանի կրակոցից սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրեն, 54-ամյա Անդրանիկ Նիկողոսյանը: Ա. Նիկողոսյանը ծնունդով Ապարան քաղաքից էր: Նա եղել Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչը Անդրկարպատյան մարզում: Նիկողոսյանին սպանողը ձերբակալվել է։ […]

Մեղավորը վախկոտ ժողովուրդն է /տեսանյութ/

Հանրային խորհրդի անդամ Դոնարա Ալեքսանյանը կարծում է, որ հայ ժողովուրդը վախկոտ է, և հենց նա է մեղավոր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վատ իրավիճակի համար: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանափոխություն պետք չէ անել, քանի որ խնդիրների պատճառը իշխանությունները չեն: Շարունակությունը` տեսանյութում:

Նման խնդիր իմ առջև չի դրվել ՀՀԿ-ի կողմից. Արտաշատի քաղաքապետի թեկնածուն՝ Աբրահամյաններից

Henaran.am-ի զրուցակիցն է Աշտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Կարեն Բենիամինյանը: Թեկնածուն անդրադառնում է ընտրվելու դեպքում իր ապագա ծրագրերին, քաղաքական մի քանի հարցերի: -Շատ քաղաքներում այս պահին առաջնային խնդիրը գործազրկությունն է, իսկ ո՞ր խնդիրն է այս պահին առաջնային Արտաշատում: -Գործազրկությունը կա, բայց դա նաև հարաբերական է: Կան աշխատատեղեր, որոնք […]

«Եթե ավելի էժան զենքի տեղ գիտեք, ասեք, գնանք, գնենք»

Lragir.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի հետ: Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված արտահանման նոր վարկային համաձայնագիրը, որով Ռուսաստանը 100 մլն դոլարի զինամթերք կտրամադրի Հայաստանին։ Շարունակ վարկեր վերցնելով և կախվածությունը խորացնելով՝ ո՞ւր է հասնելու Հայաստանը։   Կախվածության մասին բոլոր հայտարարությունները համարում եմ մակերեսային գնահատականներ։ ՀՀ-ի համար ասել եմ […]

«ՀՀ-ում կա կրոնական կազմակերպություն, որում հարազատներով, երեխաներով սեռական հարաբերություն են ունենում»

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին » օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումների քննարկման ժամանակ «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ ՀՀ-ում գործում է 350 000 ոչ Առաքելական եկեղեցու հետևորդներ և ուստի այստեղ խնդիր կա օրենքը կիրառելու: «Ինչպե՞ս է օրենքը հնարավոր լինելու գործադրել այդ կառույցների մեջ, որովհետև ընտանեկան գաղափարները հակասում է առաջարկվողին»,-հարցրեց նա: […]

Բլեֆ է

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը  վստահ է `  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, թե Հայաստանը գնում է բանակցությունների առանց նախապայմանների, պարզապես   հռետորական կամ դիվանագիտական բլեֆ է:  Այսօր այս մասին վերջինս նշեվ լրագրողների հետ հանդիպման ընթացքում:  «Ալիևը  շատ լավ գիտի, որ  առանց նախապայմանի  և առանց պայմանի բանակցություն չի լինում:  Եթե այդ մասին նույնիսկ  […]

«Զիմը» շարունակում է հացադուլը.չի կոտրվի

Իմ պաշտպանյալը արդեն 13 օր հացադուլի մեջ է Լ Փաստորեն նրան այլ այլ տարբերակ չէր մնացել: Հարություն  Սարիբեկյանը պահանջում է խափանման միջոցի փոփոխություն, սակայն դատարանը հիմքեր չի տեսնում և նա գնաց ծայրահեղ քայլի ՝ հացադուլի »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի շահերի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը: Նա նշեց, […]

Ամբողջ Հայաստանը կվերածեն պոռնկատների

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը թեև ԵԱՏՄ-ին էլ կողմ չէ, բայց Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներից առաջնային ոչ թե այդ կառույցի լքելն է համարում, այլ ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան գործունեությունը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց. «Ներկայիս գաղութային պետությունների մի համախումբ է ԵՏՄ-ը, որը պիտի փորձի՝ մի բան անի, շատ բան չի կարողացել անի, իսկ մենք ի՞նչ վիճակում […]

Տեսողական խնդիր ունեցողներից «նալոգ» են ուզում կամ խաշի սեղան. թեժ իրավիճակ/տեսանյութ/

«Կույրերի միավորման Մշակույթի տունը նպատակին չի ծառայում , քանի որ տեսողական խնդիրներ ունեցողներից կազմված «Լույս» երգչախմբին թույլ չեն տալիս փորձեր անցկացնել մշակույթի տանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եղիցի լույս կույրերին» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Մարիետա Սարդարյանը: Նշենք, որ այսօր տեսողական խնդիրներ ունեցող անձանցից կազմված երգչախմբի անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել: Բանն այն է, որ «Լույս»  երգչախմբին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի