Ամբողջ Հայաստանը կվերածեն պոռնկատների
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը թեև ԵԱՏՄ-ին էլ կողմ չէ, բայց Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներից առաջնային ոչ թե այդ կառույցի լքելն է համարում, այլ ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան գործունեությունը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց. «Ներկայիս գաղութային պետությունների մի համախումբ է ԵՏՄ-ը, որը պիտի փորձի՝ մի բան անի, շատ բան չի կարողացել անի, իսկ մենք ի՞նչ վիճակում ենք, մենք մի դրական բան առաջարկե՞լ ենք, փորձե՞լ ենք ԵՏՄ-ն վերածել մի այլ բանի, որ ժողովուրդները միավորվեն, որ արտաքին աշխարհից այլևս թելադրանքներ չլինեն: Ո՛չ»:
Մանուչարյանն ընդգծեց, որ Բրիտանիայի արքայազն Չարլըզը եկավ Հայաստան ու հայտարարեց, որ եթե Ամուլսարը կառուցենք, ամեն ինչ լավ կլինի, հետո դեսպանը հայտարարեց, որ դա մեր աչքի լույսն է:
«Եթե «Ելքն» առաջարկեր Բրիտանիայի դեսպանին այստեղից հանելու հարցը, կասեի՝ այո, իսկապես ընդդիմադիր ու սկզբունքային ուժ են, բայց եթե վերցնենք ու խփենք ԵՏՄ-ին, կցորդ կդառնանք ու ամբողջ Հայաստանը կվերածենք պոռնկատների:
Հայաստանում թող պարզեն, թե ով է ինչ տանում ամեն ինչ, այդ ողորմելի վիճակի հասած Ռուսաստա՞նը, իր եղած-չեղած հանքերը թողած պիտի գա, Հայաստանից մի բան տանի հա՞, նույն Մոսկվան էլ է արտաքին կառավարման տակ, նրանք իրենց երկիրն են ոչնչացնում, ինչ մնաց Հայաստանը չանեն»,-ասաց նա:
Ըստ Մանուչարյանի՝ հիմա մեր ընդդիմությանը հենց այս հարցը պիտի հետաքրքրի՝ ո՞վ է թալանում Հայաստանը, ո՞վ է տասնապատիկ անգամ հանքեր սարքել, քան Սովետական միությունը: «Այդ միությունն այնքան ապուշ էր, որ չէր հասկանում, որ Հայաստանում պետք է հանքեր բացել, որպեսզի ազգային եկամուտ պիտի , դրա շնորհիվ պահպանվեց բնությունը, իսկ Անգլիան մի անգամ արդեն ցույց տվեց, թե ինքն ով է, երբ ԼԳԲՏ-ների օրը դրոշը բարձրացրեց, իսկ ոչ ոք չասաց՝ դեսպանատունը փակել է պետք: Մեր հոգևոր ոլորտում դա հանցագործություն է»: