«ՀՀ-ում կա կրոնական կազմակերպություն, որում հարազատներով, երեխաներով սեռական հարաբերություն են ունենում»
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին » օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումների քննարկման ժամանակ «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ ՀՀ-ում գործում է 350 000 ոչ Առաքելական եկեղեցու հետևորդներ և ուստի այստեղ խնդիր կա օրենքը կիրառելու: «Ինչպե՞ս է օրենքը հնարավոր լինելու գործադրել այդ կառույցների մեջ, որովհետև ընտանեկան գաղափարները հակասում է առաջարկվողին»,-հարցրեց նա: Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նշեց, որ համապատասխան օրենսդրական կարգավորումներն առանց որևէ նախապատրաստվածության ու խտրականության տարածվելու են ՀՀ բոլոր քաղաքացիների վրա՝ անկախ կրոնական կամ ազգային պատկանելությունից:
«Եթե փորձեն նժարի վրա դնել, թվում է հակասության մեջ մտնող իրավունքներ, բայց մենք առաջնահերթություն պետք է տանք մեր քաղաքացիների առողջության ու անվտանգության ապահովմանը: Այդ հարթության վրա որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց նա: Ամարյանը արձագանեց. «ՀՀ-ում գործում է «Ընտանիք» կամ «Աստծո զավակներ» կրոնական կառույցը, որի հիմքում դրված է ինցեստ հասկացողությունը, հարազատներով, երեխաներով տարիքային սահմանափակում չկա, սեռական հարաբերություն են ունենում:
Հիմա այդտեղ ո՞նց եք առանց Ազատությունների մասին 3-րդ կոնվեցիան խախտելու փորձելու օգտագործելու այս օրենքը»: Փոխնախարարը նշեց, թե ներկայացված փաստերի մասին տեղյակ չէ: «Բայց եթե ունեք նման հանցագործությունները հաստատող փաստեր, այստեղ է նաև Անչափահասների հարցերով զբաղվող Ոստիկանության ներկայացուցիչ Նելլի Դուրյանը, վստահ եմ՝ արձագանքը կլինի, ուրիշ բան ավելացնելու չունեմ»: