30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուժգորոդում սպանվել է «Ապարան» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը /ֆոտո, տեսանյութ/

Ուժգորոդում՝ իր աշխատասենյակում, սպանվել է «Ապարան» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը, ով քաղաքում հայտնի եւ հարգանք վայելող ձեռնարկատեր էր։

Ինչպես գրում է ua-reporter.com-ը, առավոտյան իր աշխատասենյակում մի քանի կրակոցից սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրեն, 54-ամյա Անդրանիկ Նիկողոսյանը: Ա. Նիկողոսյանը ծնունդով Ապարան քաղաքից էր: Նա եղել Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչը Անդրկարպատյան մարզում:

Նիկողոսյանին սպանողը ձերբակալվել է։ Պարզվել է, որ նա սպանվածի երկարամյա բիզնես գործընկեր եւ ընկեր Վարդան Թովմասյանն է, ում Ուժգորոդում եւս լավ են ճանաչում: Նա չի թաքնվել, իրավապահները նրան ձերբակալել են հանցագործության վայրում:

Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել անձնական կոնֆլիկտի պատճառով։

Անդրանիկ Նիկողոսյանն Անդրկարպատներ է տեղափոխվել 1990-ական թվականներին: Նա ծնունդով Հայաստանի Ապարան քաղաքից էր, հենց այսպես է հետագայում նա անվանել իր ձեռնարկությունը: Ակտիվորեն սպորտով էր զբաղվում, բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ էր, ԽՍՀՄ հավաքականի անդամ է եղել, հաղթել է համամիութենական մրցումներում, եղել է Եվոպայի մրցանակակիր եւ այլն:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթողի տեղադրման նախաձեռնողն է եղել:

52143641364136416343641364136000 52143641364136416343641364136003

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ