02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Վստահություն չկա /վիդեո/

ՀՀ  Ազգային ժողովի  աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը գտնում  է, որ hասարակության մեջ դեռ բավականաչափ վստահություն չկա ընտրական համակարգի նկատմամբ։ «Նման համակարգերը պետք է վստահության մեծ պաշար ունենան, անցնեն միջազգային աուդիտ և երաշխիքներ ստանան հեղինակավոր կազմակերպություններից, ընդ որում, նրանցից, որոնց կընտրի հասարակությունը և ոչ թե իշխանությունները, որպեսզի նրանց եզրակացությունները ընտրողների համար կշիռ ունենան»,-այսօր, Կառավարության  հերթական նիստից […]

Ի՞նչ գնով /վիդեո/

«Մեր մոտ մշտապես ուսումնասիրություններ են իրականացվում և առանձնահատուկ ուսումնասիրություններ չկան»,-այսպես արձագանքեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն, այսօր կառավարության նիստից հետո,  լրագրողների ուղղած հարցին` արդյոք Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութ-սրահներում ստուգումներ են սկսվել: Շաբոյանը ընդգծեց, որ լայնածավալ ստուգումներ են իրականացվում պետական գնումների ոլորտում, սակայն խոշոր ընկերությունները մշտապես գտնվում են իրենց հսկողության տակ: Ասաց` սպառողին հուզող […]

Ճշմարիտյանն էլ /վիդեո/

«Շաբաթվա վերջին պարզ կլինի»,-այսօր Կառավարության նիստից հետո արձագանքելով լրագրողի հարցին, արդյոք նախարարը լքում է պաշտոնը՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախարարը նշեց, թե շտապում է, չի կարող մեկնաբանություններ անել: Լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նշելով, որ ինքը ամեն բան ասել է արդեն: Նշենք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, ըստ մամուլի հրապարակումների, տրվելու է Դաշնակցությանը: Մանրամասները՝ […]

Համալիրի վաճառքի գործարքը չեղյալ հայտարարվեց

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց չեղյալ ճանաչել կառավարության` 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 935-Ա որոշումը: Նախատեսված է սույն որոշումն […]

Զորամասը լքած զինվորը ոտքով է տուն հասել, ցրտահարվել է. մանրամասներ

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկը լքած 19-ամյա զինծառայող Ազիզ Բաքոյանը պարզվում է զորամասը լքել է չդիմանալով ընտանիքի կարոտին:  Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում զինծառայողի ազգականը  նշեց, որ Ազիզը նաև  առողջական խնդիր է ունեցել: «Մեկ տարուց ավել ծառայել  է ու ոչ մի անգամ չեն թողել տուն գա: Բա դա արդար ա՞…Ազիզի ձեռքը ցավացել է ու  լուրջ խնդիր […]

Աղջիկս անբուժելի է. Ծաղկահովտի բնակիչը պատրաստ է կտրուկ քայլերի

Օրեր առաջ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Արայիկ Սարդարյանը ստիպված էր  եղել դիմելու ծայրահեղ քայլի: Նա  իր կնոջ և անչափահաս երկու երեխաների հետ, որոնցից մեկը` 13 ամյա Գյուլնարան ի ծնե հաշմանդամ է, նստացույց էր  հայտարարել հենց մարզպետի ընդունարանում: Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում Սարդարյանը պատմել էր.«Սոցիալապես անապահով ընտանիք ենք: 13 տարեկան աղջիկս հաշմանդամ է ու բնակվելու […]

Մուշեղը նորից հացադուլ է անում

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը  կրկին հացադուլ է հայտարարել: Այս մասին  Henaran. am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մխիթարյանի պաշտպանը՝ Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը տեղեկացրեց, որ Մուշեղ Մխիթարյանը հացադուլի մեջ է հունվարի 29-ից: «Կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո Մուշեղը կրկին անգամ հացադուլ հայտարարեց: Նա չի ընդունում իր մեղքը: Դատակենսաբանական արդյունքները ցույց […]

Բոլորն էլ շատ լավ գիտեն

«Գաղտնիք չկա, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկացել է, և շատ լուրջ պարտքեր են հավաքվել: Այս պահին մենք «առողջացման» ծրագիր ենք մշակում, որ կարողանանք այդ պարտքերը փակել:Անգամ քաղաքապետարանին ենք պարտք ու թաքցնելու բան չկա»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը: Նշենք , որ Երևանի […]

«Պապերի բոստա՞նն է, որ հենց կրթությունն են ուզում»

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր պաշտոնանկության մասին տեղեկությունները մեկնաբանելով` ընդգծել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը, եթե դա են թելադրում քաղաքական գործընթացները: «Հանրապետականում էլ տաղանդավոր մարդիկ կան ու իրենց պոստերը հեշտ չեն զիջի: Դաշնակցության վարկանիշը հինգ տոկոս է, ու նրանք առանձնապես չպետք է մեծ սպասելիքներ ունենան: Դաշնակցությունը ճողոպրում է, որպեսզի […]

Խայտառակություն է /վիդեո/

«Բանտից դուրս գալուց հետո համոզվեցի, որ ընդդիմությունը իր բարձրության վրա չի և դժբախտաբար Հայաստանում ընդդիմադիր դաշտի խայտառակ իրավիճակը իշխանությունների հենասյունն է դառնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Հացպանյանը ընդդիմությանը համարում է մանրախնդիր և սեփական շահի հետևից վազող ուժ: ՀԱԿ-ի մասին, ում կողքին մարտիմեկյան հայտնի դեպքերի ժամանակ կանգնած էր Հացպանյանը, նկատեց .« Այստեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի