25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ գնով /վիդեո/

«Մեր մոտ մշտապես ուսումնասիրություններ են իրականացվում և առանձնահատուկ ուսումնասիրություններ չկան»,-այսպես արձագանքեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն, այսօր կառավարության նիստից հետո,  լրագրողների ուղղած հարցին` արդյոք Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութ-սրահներում ստուգումներ են սկսվել:

Շաբոյանը ընդգծեց, որ լայնածավալ ստուգումներ են իրականացվում պետական գնումների ոլորտում, սակայն խոշոր ընկերությունները մշտապես գտնվում են իրենց հսկողության տակ: Ասաց` սպառողին հուզող բոլոր խնդիրների պատասխանը տրվում է, որ ուսումնասիրությունների արդյունքները հրապարակային են, քանի որ դրանք դրվում են ՏՄՊՊՀ կայք-էջում:

Շաբոյանին չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ բենզինը Հայաստանում երկու անգամ թանկ է Ռուսաստանի եւ Վրաստանի գներից:
Շաբոյանը կրկնեց այն, ին սովորաբար է ասում` շուկան մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում. գնային չարաշահումների դեպքում կարձագանքեն:

Այն հարցին, թե «Ռոսնևտ» ընկերությունն ի՞նչ գնով է Հայաստանին բենզին մատակարարում, Շաբոյանը չպատասխանեց` ասելով, թե այս պահին իր մոտ տվյալներ չկան:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ