07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Համալիրի վաճառքի գործարքը չեղյալ հայտարարվեց

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց չեղյալ ճանաչել կառավարության` 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 935-Ա որոշումը:

Նախատեսված է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում լուծել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 13.08.2015թ. N 935-Ա որոշման համաձայն` «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին օտարված` պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ համալիրի բաժնետոմսերի կառավարումը պետք է ՊՆ-ից փոխանցվի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Նա հանձնարարեց պաշտպանության նախարարությանը` հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որով կսահմանվի համալիրի բաժնետոմսերի կառավարման փոխանցման պահը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ