15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վստահություն չկա /վիդեո/

ՀՀ  Ազգային ժողովի  աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը գտնում  է, որ hասարակության մեջ դեռ բավականաչափ վստահություն չկա ընտրական համակարգի նկատմամբ։

«Նման համակարգերը պետք է վստահության մեծ պաշար ունենան, անցնեն միջազգային աուդիտ և երաշխիքներ ստանան հեղինակավոր կազմակերպություններից, ընդ որում, նրանցից, որոնց կընտրի հասարակությունը և ոչ թե իշխանությունները, որպեսզի նրանց եզրակացությունները ընտրողների համար կշիռ ունենան»,-այսօր, Կառավարության  հերթական նիստից հետո լրագրողներին ասաց Հրայր Թովմասյանը։

Ըստ նրա Էլեկտրոնային համակարգը կարելի է բաժանել երեք բաղադրիչի. գրանցում, քվեարկություն և հաշվարկ։ «Էլեկտրոնային գրանցումը և ընտրողների նույնականացումը հասարակության անվստահության նկատմամաբ այդքան զգայուն չեն։ Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, ապա կան տարբեր մեխանիզմներ, որոնցից մեկը էլեկտրոնային տերմինալն է՝ քվեարկության մենյուով։ Եվ երրորդը հաշվարկի բաղադրիչն է։ Դրանք «խելացի» քվեատուփեր են, որոնք իրենք են հաշվում ձայները։ Այս 2 համակարգերը կարող են կիրառվել նշված երաշխիքների առկայության դեպքում։ Հակառակ դեպքում գրանցումը կարելի է տեղափոխել էլեկտրոնային ձևաչափի, իսկ թղթե քվեաթերթիկներն և ձեռքով հաշվարկը՝ պահել ինչպես որ կա»,- նշեց  Թովմասյանը։

Նշենք, որ Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը դեռ պատրաստ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ