Զորամասը լքած զինվորը ոտքով է տուն հասել, ցրտահարվել է. մանրամասներ
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկը լքած 19-ամյա զինծառայող Ազիզ Բաքոյանը պարզվում է զորամասը լքել է չդիմանալով ընտանիքի կարոտին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում զինծառայողի ազգականը նշեց, որ Ազիզը նաև առողջական խնդիր է ունեցել:
«Մեկ տարուց ավել ծառայել է ու ոչ մի անգամ չեն թողել տուն գա: Բա դա արդար ա՞…Ազիզի ձեռքը ցավացել է ու լուրջ խնդիր կար: Տեղափոխել են հոսպիտալ՝ վիրահատության կարիք կա, բայց չեն վիրահատել: Հերն ու մերն էլ ստեղ անհանգիստ: Ինքն էլ կարոտել էր շատ: Երեխա է չի դիմացել»,-պատմեց հորեղբայրը: Հորեղբոր խոսքով՝ զորամասը ինքնակամ լքած Ազիզը գումար չի ունեցել ու ոտքով է հասել հայրենի գյուղ: Նշենք, որ զինվորը Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչ է:
«Մեր տղու ձեռքերն ու ոտքերը ցուրտը տարել է, ահավոր վիճակում է: Զորամասից բողոք չունի, տղա է` չի հասկացել»: