04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Առանց ‹‹զոն նայողների›› /վիդեո/

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը նշում է, որ 90-ականներին բանակում ներքին խնդիրները, անհաշտություններն այնքան մեծածավալ չէին, ինչպես այսօր:   ‹‹Պատերազմի թեժ պահերին՝ մինչև 1994 թվականը բանակում չեմ նկատել, որ լինի այսպիսի ներքին անհաշտություն: 90-ականների երկրորդ կեսին վիճակը վատ էր: Զորամասերում կային ‹‹զոն նայողներ››, ‹‹ասողներ››, բանակից փող հավաքող ու դրանք բերդ ուղարկողներ: Բայց հիմա դա […]

«Նրա հեռանալով հարստացավ երկինքը». վերջին հրաժեշտը բեմի արքային /վիդեո/

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ մարտի 25-ին, վերջին հրաժեշտը տվեցին հայ անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանին: Վերջին անգամ բեմի վարպետը նվիրական բեմին էր, որի վրա դեռ տարածվում էր նրա հրաշալի տենորը: Վերջին հրաժեշտի եկած «հանդիսատեսը» հուզված էր` արցունքներ եւ ողջույնի բացականչություններ… Գեղամ Գրիգորյանին վերջին հրաժեշտ տալու էին եկել ՀՀ նախագահ […]

Արտակարգ իրավիճակ. ազատամարտիկները սպառնում են վնասել ԴԱՀԿ աշխատակիցներին/վիդեո/

Այս պահին թեժ իրավիճակ է Արարատի մարզի Գետափնյա գյուղում: ԴԱՀԿ աշխատակիցները այսօր պետք է տանից վտարեն ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանի ընտանիքը: Ազատամարտիկը պնդում է, որ բոլոր վճարումները արել են և երկու շաբաթ ժամանակ է խնդրում իր բողոքի պատասխանը ստանալու համար: Ի դեպ, այս գիշեր Խաչիկ Գասպարյանի մորը, որը տան սեփականատերն է, հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով: […]

Աստվածային նախախնամություն . թշնամու գնդակը մեխվել է մանկապարտեզի դարպասին /ֆոտո, վիդեո/

Սահմանապահ գյուղը հպարտ ու գլխաբաց դիմավորեց երևանցիներին: Խոնարհվելու հերթը մերն էր: Այստեղ բոլորը հերոսներ են. ապրում են սովորականի պես, բայց կերտում են հերոսական իրավիճակ: Փոքրիկ Լիլիթը ձեռքի փայտով  խոզերին հրամայում է, որ ճիշտ տեղից կանաչ ուտեն: Մանկական պարզ ու մաքուր ժպիտի մեջ կրակոցների զրնգոց կար: Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը երեք կողմերից գտնվում է հակառակորդի ուշադրության […]

ՀՀԿ-ն քաղաքական դպրոց է ստեղծում

ՀՀԿ-ն որոշել է ստեղծել քաղաքական դպրոց: Ինչպես ընդունված է մի շարք եվրոպական երկրներում, առաջատար կուսակցություններն ունենում են քաղաքական դպրոց, որը կկրի ՀՀԿ երջանկահիշատակ նախագահ Անդրանիկ Մարգարյանի անունը: Կուսակցությունում կստեղծվի եւս մեկ հանձնաժողով` արտաքին կապերի հանձնաժողով: «Սա կնշանակի, որ մեր կուսակցությունը մեծ նշանակություն է տալու միջկուսակցական կապերի ամրապնդմանը թե՛ ԵԺԿ-ի, թե՛ Ռուսաստանի հետ»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից […]

Ադրբեջանի պահվածքն անընդունելի է․Շարմազանով

«Ադրբեջանի նախագահը, արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը, ԵԱՀԿ գործող նախագահի կոչերը,  այնպիսի քայլեր է կատարում, որոնք զինադադարն ամրապնդելու փոխարեն՝ իրավիճակն է սրում և ապակառուցողական քայլեր է անում։ Դա դատապարտելի է», ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Էդուարդ Շարմազանովը։ Շարմազանոը նշեց, որ անընդունելի է Ադրբեջանի ընդունած ապակառուցողական դիրքը՝ մանավանդ Հարության տոնին ու […]

Մենչի հայրը մահացել է. որդին Հայաստանում չէ

Մահացել է սիրված եւ ճանաչված դերասան Արմեն Պետրոսյանի (Մենչ) հայրը՝ Աշոտ Պետրոսյանը: Մեր տեղեկությունների համաձայն` հումորիստի հայրը ծանր հիվանդ է եղել: Հոր մահվան տխուր առիթով այսօր երեկոյան որդին կվերադառնա Հայաստան:  

Խուճապ. ինչ է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում

Այսօր տեղեկություն տարածվեց, թե «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել ՀՀ  ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, ինչպեսնաեւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները եւ ՊՆ սակրավորները, որպեսզի պարզեն այն տեղեկատվությունը,  ըստ որի այսօր Վիմ Ավիաուղիներին պատկանող Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է: Խուճապը լրատվական հոսքերում չուշացավ: Նույն տեղեկատվության համաձայն` ինքնաթիռը պետք է մեկնի ժամը 20:45-ին: Հայաստանի […]

Բախումներ Մաշտոցի պողոտայում. կա վիրավոր եւ բազմաթիվ բերման ենթարկվածներ

Ի պաշտպանություն Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված  Գեւորգ Սաֆարյանի ակցիայի մասնակիցներից 14-ը բերման են ենթարկվել: Henaran-ի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայից տարվել են ոստիկանության Կենտրոնական բաժին Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածը խախտելու պատճառով: Բախման ժամանակ  շարժման անդամներից Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը, […]

Քննարկվում է Հարություն Քուշկյանին Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում նշանակման հարցը․ ԱրմԻնֆո

Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Հայաստանի կառվարությունում ԱրմԻնֆո-ի  աղբյուրների համաձայն, ներկայում քննարկվում է Հարություն Քուշկյանին Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում նշանակման հարցը: ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ ներկայիս առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսից նշանակվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխնախագահի պաշտոնում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի