07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի պահվածքն անընդունելի է․Շարմազանով

«Ադրբեջանի նախագահը, արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը, ԵԱՀԿ գործող նախագահի կոչերը,  այնպիսի քայլեր է կատարում, որոնք զինադադարն ամրապնդելու փոխարեն՝ իրավիճակն է սրում և ապակառուցողական քայլեր է անում։ Դա դատապարտելի է», ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանոը նշեց, որ անընդունելի է Ադրբեջանի ընդունած ապակառուցողական դիրքը՝ մանավանդ Հարության տոնին ու Նովրուզին ընդառաջ։
«Խաղաղության ձգտելու փոխարեն՝ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում։ Դա անընդունելի արարք է։ Մեր միջազգային գործընկերները պետք է հստակ ու հասցեական գնահատական հնչեցնեն ու տեսնեն, թե իրականում ով է խախտում զինադադարը ու ով է ցանկանում խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», – ընդգծեց  ԱԺ փոխխոսնակը։

Հանդիպման վերջում Շարմազանովը շնորհավորեց լրագրողներին ու ողջ հայությանը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ․

«Շնորհավորում եմ ձեզ Հարության տոնի առթիվ։ Թող Աստված պահապան լինի ձեզ ու ձեր ընտանիքներին։ Թող ձեր կյանքում իշխի սերը, հույսն ու հավատը», – ասաց Շարմազանովը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ