07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Աստվածային նախախնամություն . թշնամու գնդակը մեխվել է մանկապարտեզի դարպասին /ֆոտո, վիդեո/

Սահմանապահ գյուղը հպարտ ու գլխաբաց դիմավորեց երևանցիներին: Խոնարհվելու հերթը մերն էր: Այստեղ բոլորը հերոսներ են. ապրում են սովորականի պես, բայց կերտում են հերոսական իրավիճակ: Փոքրիկ Լիլիթը ձեռքի փայտով  խոզերին հրամայում է, որ ճիշտ տեղից կանաչ ուտեն: Մանկական պարզ ու մաքուր ժպիտի մեջ կրակոցների զրնգոց կար:

IMG_7028

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը երեք կողմերից գտնվում է հակառակորդի ուշադրության կենտրոնում: Գյուղի բոլոր տղաները երազում են զինվոր դառնալ: Նրանք չեն հասկանում, որ արդեն իսկ կրում են  հայրենիքի սահմանապահ լինելու ազնվագույն կոչումը:

Ի՞նչ փույթ գյուղում աշխատանք չկա: Կյանքը հոսում է իր հունով ու եթե կրակոցները ուշանում են, գյուղացիները կատակում են՝ իշխանությունից մոռացել են, հիմա էլ մեր վատ հարևանը մոռացավ մեզ:

Գյուղի մանկապարտեզի շենքը ապահովված է պաշտպանիչ պատով, բայց թշնամու դիպուկահարները երբեմն կարողանում են խոցել ամենաանսպասելի կետից:

Բոլորովին վերջերս հակառակորդի կողմից արձակված կրակահերթերից մեկի ժամանկ  խոցվեց դարպասը: Մանկապարտեզի վարիչը՝ Սվետլաննա Մանուչարյանը համոզված է, որ Աստծո կամոք գնդակը չի խոցել երեխայի:

IMG_7030IMG_7043

IMG_703212063503_916345491819912_5691443228073519064_n

Մանկապարտեզը 25 սան ունի: Երեխաների անմեղ աչքերից ու թոթովախոս շուրթերց հայրենիք է ծորում:

IMG_7061IMG_7062

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ