06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Չթողնեք սրանք տարածվեն. Շուշան Պետրոսյան

ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը ուրբաթ  ուշ երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանների եւ համաքաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախման մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել. «Լսում ե՞ք , հեյ , ձեզ հետ եմ, հային հայի դեմ հանող, հային պառակտող տականքներ …այսօր սպանված ոստիկանի արյունը, երեկվա վիրավորների , երկուս ու կես ժամ արնաքամ եղած ոստիկանի […]

Սպանված ենթասպա Յուրի Տեփանոսյանը երեք երեխաների հայր էր

Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը: Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 […]

Զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել.սպանվել է ոստիկան

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացնում է. «Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»:

ԱԱԾ-ն մինչեւ այսօր ժամը 17-ը ժամանակ տվեց «Սասնա ծռեր»-ին

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել նախօրեին տեղի ունեցած դեպքերի մասին: «2016թ. հուլիսի 29-ին, ժամը 21-ից մինչեւ 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից, մասնավորպես, գնդի եռահարկ շենքի տանիքի պատուհաններից, ինչպես նաեւ գնդի հսկիչ անցագրային կետից զինված խմբի անդամները տարբեր զինատեսակներից պարբերաբար կրակ են արձակել Սարի թաղի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների, […]

«Անարգանքի սյունին պետք է գամվեն նրանք, ովքեր քաղաքացիներին տանում են արգելված գոտիներ, դեպի արյունահեղության». Ասողիկ քահանա Կարապետյան

Ասողիկ քահանա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է . Անարգանքի սյունին պետք է գամվեն եւ օրենքի ողջ խստությամբ պատժվեն այն բոլոր հասարակական, քաղաքական, կուսակցական, պետական գործիչները, ովքեր կամա, թե` ակամա, գիտությամբ, թե` անգիտությամբ, խաղաղ ցույցի դուրս ելած ազնիվ ու արդար քաղաքացիներին տանում են դեպի անվտանգության համարվող փակ գոտի, ըստ այդմ` դեպի բախման, դեպի արյունահեղության… Սուրբ Ավետարանի […]

‹‹Զենքերը պետք է վայր դնեն››

‹‹Ոչ մի դեպքում չի կարելի բժշկին ազատությունից զրկել: Այս դեպքում թակարդ է եղել․ բժիշկներին հավիրել են այնտեղ,  հետո դրձրել են պատանդ: Հասարակության մեծ մասը սա բացասաբար ընդունեց››, – անդրադառնալով ‹‹Սասնա ծռեր›› խմբի կողմից բուժաշխատողների պատանդառությանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Ազատ Արշակյանը։ Նա շեշտեց՝ իրավապահները պարտավոր են ապահովել ցուցարարների անվտանգությունը, […]

«Ոտքի տակ բան է պայթել, հետո զգացել է` աչքը չկա».16 ամյա Սայաթը գիտակցում է

Երեկ` ուշ երեկոյան Սարի թաղում ոստիկանական գործողությունների հետեւանքով տուժած 16-ամյա Սայաթ Հարությունյանի աչքը հեռացրել են ու տղան շատ ծանր է տանում իր հետ կատարվածը։ «Սայաթը գործով էր եկել Երևան ու ցույցերի հետ ոչ մի կապ չուներ: Երեխեն մի քանի օր հետո 17 տարեյան կդառնա: Աչքը հեռացրին, որովհետև ուշացնելու դեպքում մյուս աչքի տեսողություն վտանգելու պահ կար: […]

Ադրբեջանի զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 670 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում հունիսի 29-ին` ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի