Վիրավոր ոստիկանի առողջական վիճակը վատացել է
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 17-ին զինված հարձակման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակը այսօր վատթարացել է։ Այս մասին տեղեկացանք առողջապահության նախարարության լրատվական վարչությունից։ Հուլիսի 17-ի եւ դրան հաջորդած դեպքերի հետեւանքով տուժածներից այս պահին հիվանդանոցում է գտնվում 16 մարդ, որից 3-ը՝ ոստիկան: Նշենք, որ ոստիկանը կրծքային-որովայնային հրազենային վիրավորում էր ստացել […]