25 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Ժիրինովսկին թքած ունի Հայաստանի վրա

Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության ղեկավար Վ.Ժիրինովսկին կրկին աչքի է ընկել իր հակահայկական կեցվածքով…Պատասխանելով Life հեռուստաընկերության լրագրողի հարցերից մեկին,որը վերաբերվում էր Հայաստանին,իրեն բնորոշ անդաստիարակ ոճով Ժիրինովսկին պատասխանել է.”Թքած Հայաստանի վրա ևս…”Լրագորղուհու այն դիտարկմանը,որ Հայաստանում Ռուսաստանը ունի ռազմաբազա,Ժիրինովսկին արձագանքել է.”Աստված հետները…Կթքեն մեր վրա…Դուրս կբերեն բազան…Ոտքերներիս տակ կընկնեն,որ հետ տանենք բազան…Այդ բազան իրենց փրկությունն է…Երկու կողմից նրանց կջնջեն՝մի կողմից […]

Ողբերգական վթար Լոռիում. 2 երիտասարդ մահացել են

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 2 մարդ է մահացել, եւս 4-ը վիրավոր են: Մահացածները երիտասարդ տղաներ են՝ 20 եւ 23 տարեկան: Նշենք, որ վթարը տեղի է ունեցել Մարգահովիտ գյուղի մոտակայքում. բախվել են «Վազ 2199» եւ «Լենդքրաուզեր» մակնիշի ավտոմեքենաները:  

Անընդունելի իրավիճակն ավարտվել է. ՍերԺ Սարգսյան

Սերժ Սարգսյանն այսօր Բաղրամյան 26-ում նստավայրում հանդիպում է ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասի ներկայացուցիչների հետ: Վերջինս ելությը ներկայացնում են ամբողջությամբ: Վեհափառ […]

Ի՞նչի սպասենք հաջորդիվ.քաղաքագետը մանրամասնում է

«Եթե հստակ ծրագիրը բացակայում է այլընտրանքը երկու ճանապարհով է` կամ զինված ու մինչև վերջին գնդակը շարունակել որդեգրած ճանապարհը  կամ էլ խոհեմ գտնվել և հանձնվել:«Սասնա ծռեր»-ը ընտրեցին խոհեմության ճանապարհը, որը ճիշտ հաշվարկված, ռացիոնալ քայլ էր և անարյուն տարբերակ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում,անդրադառնալով հայտնի ներքաղաքական զարգացումներին,ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը: Քաղաքագետը չի բացառում, որ «Սասնա Ծռեր»-ը հույս են կապում, […]

Պավլիկ եւ Արամ Մանուկյանները վիրահատության կարիք ունեն/վիդեո/

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը, որը հուլիսի 31-ին կալանավորվել եւ Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», շարունակում է հացադուլը: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պավլիկ եւ Արամ Մանուկյանների  պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա նշեց, որ Պավլիկ Մանուկյանը վիրահատությունների կարիք ունի, որոնք առաջիկայում պետք է արվեն, վիրահատության կարիք ունի նաեւ […]

Ովքե՞ր են տագնապ ծնում սահմանային գյուղում. այլմոլորակայիններ թե՞.համայնքի ղեկավարը մանրամասնում է

«Արդեն մեկ շաբաթ է գյուղում տարօրինակ երևույթ կա, ինչ-որ մեկը կամ մի քանի մարդիկ գյուղացիների տանիքներին քարեր են նետում կամ լույս գցում պատուհանից ներս, անհանգստություն կամ վախ առաջացնող երևույթներ են: Համացանցից տեղեկացա իբր մեր գյուղացիները կարծում են, թե գյուղում այլմոլորակայիններ են: Որպես համայնքի ղեկավար հավաստում եմ, որ նման բան չկա: Մեր գյուղացիները պինդ, սահմանապահ մարդիկ […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Սպառնում են սպանել Պուտինին

ԻՊ զինյալները ինը րոպե տեւողության տեսոհոլովակ են ձայնագրել Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: YouTube-ում հրապարակված իրենց տեսահոլովակում ահաբեկիչները կոչ են անում ջիհադ սկսել Ռուսաստանում, նաեւ սպառնում սպանել նախագահ Վլադիմիր Պուտինին:    

«Ամեն ինչը դեռ մինչև վերջ հասկանալ է պետք…»

Երկու շաբաթ, երկու զոհ, լիքը վիրավորներ ու թշնամացած հասարակություն… Սա դեռ հաշվարկելի կորուստներն են։ Ցավոք, սրանից շատ ավելի վատ երևույթներ էլ տեսա։ Շատ վատ։ Բայց այդ ամեն ինչը դեռ մինչև վերջ հասկանալ է պետք։ Վերլուծել, գնահատել, դասեր քաղել… Այսօր բոլորս պարտվեցինք, բայց ոչինչ։ Նորից է պետք սկսել։ Նորը կկառուցենք։ Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը։ […]

Հզոր երկրաշարժ Ադրբեջանում . զգացվել է նաև Հայաստանում և Արցախում

Սույն թվականի օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08.46-ին (Գրինվիչի ժամանակով` 04.46) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.370 և արևելյան երկայնության 48.130: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի