29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Անարգանքի սյունին պետք է գամվեն նրանք, ովքեր քաղաքացիներին տանում են արգելված գոտիներ, դեպի արյունահեղության». Ասողիկ քահանա Կարապետյան

Ասողիկ քահանա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է .

Անարգանքի սյունին պետք է գամվեն եւ օրենքի ողջ խստությամբ պատժվեն այն բոլոր հասարակական, քաղաքական, կուսակցական, պետական գործիչները, ովքեր կամա, թե` ակամա, գիտությամբ, թե` անգիտությամբ, խաղաղ ցույցի դուրս ելած ազնիվ ու արդար քաղաքացիներին տանում են դեպի անվտանգության համարվող փակ գոտի, ըստ այդմ` դեպի բախման, դեպի արյունահեղության…
Սուրբ Ավետարանի եւ Սուրբ Խաչի զորությամբ` հորդորում ենք մեր Հայրենի երկրի բոլոր իրավապահներին, որպեսզի զինվեն համբերությամբ եւ ծայրահեղ զգոնությամբ, չտրվեն զգացմունքայնությանը, իրենց պարտականությունները կատարեն ամենայն պատասխանատվությամբ` զերծ մնալով դատապարտելի քայլերից, որոնք իրենց սրտում հաստատված աստվածադիր դատավորին` Խղճին, վշտակոծ պիտի դարձնեն, ինչի արդյունքում էլ` իրենց անձը մատնելով հոգեկան սոսկալի տվայտանքների: Սիրելի իրավապահներ, հիշեցե՛ք Սուրբ Ավետարանի պատգամը. «Ոչ ոքի մի՛ նեղեք» (Ղուկ. Գ. 14), այլ` «Խաղաղությո՛ւն արեք միմյանց միջեւ» (Ա. Թեսաղ. Ե. 13-14), քանի որ «… եթե միմյանց խածոտեք եւ հոշոտեք, զգո՛ւյշ եղեք, գուցե թե միմյանցից ոչնչացվեք» (Գաղատ. Ե. 15):
Սուրբ Սեղանի առջեւ սրտագինս աղոթում ենք, որ Ամենաողորմ Տերն Իր ամենակեցույց օրհնությամբ փարատի ամենայն ցավը եւ առողջություն պարգեւի մեր բոլոր վիրավորյալ ազգակիցներին:
Աստված մեզ ապավեն եւ պահապան:
Խաղաղություն ամենեցուն:

Ասողիկ քահանա Կարապետյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ