24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

ՀՀ զինված ուժերն ապակուսակցական են և ապաքաղաքական. Ս. Սարգսյան

Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Հավաքը նպատակ ունի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և դասախոսությունների միջոցով մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, ԶՈՒ զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ՀՀ այլ […]

Ամենայն բարիք եմ մաղթում Զարուհի Փոստանջյանին. Արմեն Մարտիրոսյան

«Ես հարգանքով եմ վերաբերում Զարուհի Փոստանջյանի որոշմանը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով կուսակցությունը լքելու վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի որոշմանը: «Ամենայն բարիք եմ մաղթում Զարուհի Փոստանջյանին, բայց ինչպես կուսակցությունը եղել է  սկզբունքային, գաղափարական՝ իր ձևավորման առաջին օրից, այդպես էլ մնում է։ Որևէ  դրույթի փոփոխություն՝ ծրագրային, չի լինելու, որևէ մոտեցման,և ինչպես […]

Արա Օսկանյանը չի առևանգել.պաշտպանը մանրամասնում է

Մինչև այս պահը՝ Արա Օսկանյանի ձերբակալման հիմքում որևէ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում : Ձերբակալման ժամկետը լրանում է այսօր և դրանից հետո կհասկանանք, թե վարույթն իրականացնող մարմինը ինչ է ուզում անել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանի որդու պաշտպանը՝ Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ Արա Օսկանյանը ձերբակալվել է փետրվարի 17-ին: Պաշտպանի խոսքով ձերբակալման համար ֆորմալ առիթ չի […]

«Սասնա Ծռեր»-ի Աշոտ Պետրոսյանը չի շեղի

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը երեկ` փետրվարի 19-ին, դադարեցրել է 5 օր առաջ սկսած հացադուլը : Այս Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց Աշոտ Պետրոսյանի պաշտպանը՝  Արայիկ Պապիկյանը: «Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը, քանի որ չի ցանկանում իր քայլով ուշադրությունը շեղել Արթուր Սարգսյանի պահանջից»,- ընդգծեց փաստաբանը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի […]

Վերահսկիչ պալատի նախագահի հարցում Սերժ Սարգսյանը կողմնորոշվել է

Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը դեռևս թափուր է: Քաղաքական կուլիսներում պաշտոնի համար 2 անուն էր շրջանառվում` ՎՊ նախագահի նախկին տեղակալ Լյովա Յոլյան և ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյան: Սակայն, ըստ Henaran.am-ի տեղեկությունների, նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունն արդեն կայացել է. ՎՊ նախագահի պաշտոնում նա կներկայացնի Լյովա Յոլյանին: Հիշեցնենք, որ ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնից ազատվելու դիմում էր […]

««Ծառուկյան դաշինքը» ՀՀԿ-ի երկրորդ թիմն է»

«Ծառուկյանի վերջին ելույթներից կարելի է հասկանալ՝ նա շատ սիրալիր է տրամադրված իր օպոնենտների նկատմամբ», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով կուլիսներում քննարկվող այն վարկածին, թե Ծառուկյանը վերադարձել է վրեժ լուծելու բոլոր նրանցից, ովքեր ժամանակին, մեղմ ասած, վատ են արտահայտվել իր մասին ու չարախոսել: Քաղաքագետի կարծիքով՝  «Ծառուկյան դաշինքը» իրական ընդդիմություն չէ: […]

Օդի մեջ կզգացվի գարնան շունչը

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով: «Ինչպես և խոստացել էինք, մոտենում է երկար սպասված գարունը: Սկսած փետրվարի 24-ից վերջապես մեր երկիր կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Փետրվարի 24-25-ն ընկած […]

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում

Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքներում և 280 ընտրական տեղամասերում (մեկը Երևանում է ` ԼՂՀ ներկայացուցչությունում) բացվել են ընտրական տեղամասերը: Նշենք, որ անկախությունից ի վեր Արցախի 26 տարվա պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և այն անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական […]

Զարուհի Փոստանջյանը հեռանում է

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հեռանում է կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում կատարելով: «Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու […]

Իհարկե, ցավ եմ ապրում «Ժառանգության» համար. նախկին ժառանգական

Henaran.am-ի հետ զրույցում հրապարակախոս, Սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանն, ով նախկինում «Ժառանգություն» կուսակցության անդամ էր և հիմա ներկայացված է «Հայկական վերածննդի» վարկանիշային ցուցակում, անդրադառնում է իր ընտրությանը, հնարավորություններին: -Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին ու ինչո՞ւ «Հայկական վերածնունդն» ընտրեցիք: -Անկեղծ ասած՝ ընտրություններին մասնակցելն  ընդամենը 2-3 շաբաթ առաջ եմ որոշել, վարկանիշային ցուցակում եմ լինելու Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն համայնքներում: Պարզապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի