24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

«Հիմա սարքել եք հայոց հարց». ինչ էր ասել Րաֆֆի Հովհաննիսյանը Սեյրան Օհանյանից (տեսանյութ)

«90-ականներից սկսած ամեն ընտրության ժամանակ իշխանություններն ասել են, որ չեն օգտագործելու ռեսուրսը, թող ասեն էլի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հավատում է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե իշխանական ռեսուրսներ, զինվորականների ձայներ և այլն չեն օգտագործվելու ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերում է կաշառք բաժանելու վերաբերյալ լուրերին, ապա […]

Շատ պարզ, հասարակ

Henaran.am-ը Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ինչ ձևով է տանելու ընտրապայքարը` հաշվի առնելով, թե ինչ մրցակիցներ ունի: «Շատ պարզ, շատ հասարակ»,-եղավ նրա պատասխանը: Նա հավելեց, որ Սեյրան Սարոյանն իր ընկերն է, մյուսներն էլ թիմակիցներն են, և նրանց դեմ պայքար չի տանելու:

«Թեւոսիկի» եղբոր սպանության մեջ մեղադրվող՝ Իսոն ծայրահեղ քայլի է դիմել

«Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը հացադուլ է հայտարարել: «Իսրայել Սարգսյանն արդեն 10 օր հացադուլի մեջ է:Նրա վիճակը լավ է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հացադուլի միջոցով Իսրայել Սարգսյանը բողոքում է դատական նիստերը հետաձգելու դեմ» ,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Գոռ Ղլեչյանը: Հիշեցնենք, որ 2014թ. […]

«Կորուստ էր, և բավական բան կա մտածելու»

«Փաստորեն, արդեն սկսվել է քաղաքական դաշտի ռեակցիան, որն, ինչպես տեսնում ենք, դրական չէ: Փաստորեն, այդ միավորումը պիտի մինչև վերջ հաշվի առնի, որ այդ հարվածների ներքո է շարունակելու ճանապարհը, այդ սուր անկյունները պիտի վերանայվեն, իսկ եղած խնդիրները լուծվեն»,-Henaran.am-ի հետ զրույզում ասաց աստվածաբան, նախկին ժառանգական Վարդան Խաչատրյանն՝ անդրադառնալով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մեջ «Ժառանգության» հայտնվելուն ու նրա իմիջին: «Իհարկե, […]

Արցախն ունի նոր Սահմանադրություն

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 21-ի՝ ժամը 3.00-ի դրությամբ հրապարակել է երեկ՝ փետրվարի 20-ին, հանրապետությունում անցկացված նոր Սահմանադրության հանրաքվեի նախնական արդյունքները:   Ըստ ամենաթարմ տվյալների՝  103 հազար 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 79 հազար 428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը:  Այս մասին տեղեկանում ենք     artsakhpress.am-ից: Կողմ քվեարկված […]

Փլուզում Շահումյանում. տուժել է զոհված զինծառայողի ընտանիքին պատկանող տունը (Ֆոտո, տեսանյութ)

Լոռու մարզի Շահումյան համայնքում դարձյալ փլուզման դեպք է գրանցվել: Ինչպես տեղից հայտնում է Henaran.am-ի թղթակիցն, այս անգամ տուժել է զոհված զինծառայողի ընտանիքին պատկանող բնակելի տան տանիքը: Փաստացի՝ վեց հոգանոց ընտանիքը գիշերելու տեղ չունի. երկու ննջասենյակներից երկուսի տանիքը վնասված է, իսկ փայտե առաստաղը ամեն պահի կարող է փլվել: Ընտանիքն արդեն մեկ տասնամյակ է ապրում է վախը […]

Ճիշտ սնվելու գաղտնիքը. սննդաբանը հորդորում է/տեսանյութ/

«Սննդի մշակույթը շատ կարևոր դեր է խաղում մարդու առողջության և երկարակեցության գործում: Սննդի մշակույթը սկսվում է ներարգանդային կյանքից, որովհետև հղի կնոջ ճիշտ սննդակարգը շատ կարևոր է առողջ սերունդ ունենալու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սննդի խորհրդատու, բ.գ.դ., պրոֆեսոր  Հասմիկ Եղիազարյանը: Սննդաբանը նկատում է, որ պետք է տարբերակել օգտագործվող սննդամթերքի կարևորությունը և դյուրամարսությունը: «Հարկավոր է գիտակցաբար […]

«Զարմանալին մի քիչ այլ հարթություն է, հասկանալի որոշում է»

Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ  զարմանալի չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանը չկա ՀՀԿ-ի ցուցակում: Նրա համոզմամբ` Սերժ Սարգսյանի բացակայությունն այդ ցուցակում գոնե իր մոտ տպավորություն է  ստեղծում, որ Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ մտադիր է քաղաքականության մեջ մնալ 2017-ի ապրիլից հետո: «Ցուցակի միջոցով փորձ է արվում առաջ մղել բոլորին»,-շեշտում է քաղաքագետը: Ռուբեն Մեհրաբյանը չի բացառում, որ նման […]

«Արցախցիներն ակտիվորեն մասնակցում են հանրաքվեին»

Ինչպես հայտնել ենք, այսօր առավոտյան  Արցախում  մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն: Henaran.am-ի թղթակիցը զրուցեց այս պահին Արցախում գտնվող  ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի հետ: Վերջինս շեշտեց՝  արցախցիները բավականին ակտիվ մասնակցում են հանրաքվեին: «Կարծում եմ՝ արցախցիները  համարում են, որ սա  հնարավորություն է ևս մեկ քայլ առաջ ընթանալ՝ դեպի Արցախի միջազգային ճանաչումը:  Վստահ եմ՝ նոր Սահմանադրությունն արցախցիներին կտա վստահություն, հավատ ապագայի […]

Աբովյանի գիշերային ակումբում «թեժ» է եղել. 4 երիտասարդ դանակահարվել են

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գիշերային ակումբներից մեկում այսօր` փետրվարի 20-ին, վաղ առավոտյան դանակահարություն է տեղի ունեցել: Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ` Աբովյանի բնակիչ, 29-ամյա Կարեն Հովհաննիսյանը, Երևանի բնակիչներ 28-ամյա Արամ Սարգսյանը, 29-ամյա Վահագն Աբգարյանը։ Մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էլ տեղափոխվել է Ավանի բնակիչ, 42-ամյա Արթուր Պատկանյանը: Դեպքի հանգամանքները պարզվում են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի