27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կորուստ էր, և բավական բան կա մտածելու»

«Փաստորեն, արդեն սկսվել է քաղաքական դաշտի ռեակցիան, որն, ինչպես տեսնում ենք, դրական չէ: Փաստորեն, այդ միավորումը պիտի մինչև վերջ հաշվի առնի, որ այդ հարվածների ներքո է շարունակելու ճանապարհը, այդ սուր անկյունները պիտի վերանայվեն, իսկ եղած խնդիրները լուծվեն»,-Henaran.am-ի հետ զրույզում ասաց աստվածաբան, նախկին ժառանգական Վարդան Խաչատրյանն՝ անդրադառնալով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մեջ «Ժառանգության» հայտնվելուն ու նրա իմիջին:

«Իհարկե, վերջնական արդյունքը շատ բանից է կախված, կհաջողվի, թե ոչ, այդտեղ շատ լուրջ խնդիր կա՝ կապված նրա հետ, թե տարամետ ուժերի մեկտեղումն իր մեջ կրում է հետագա բաժանումը նաև, որովհետև հնարավոր չէ երկար գոյատևություն տարամետ ուժերի»,-հավելեց նա:

Վարդան Խաչատրյանի խոսքով՝  «Ժառանգության»  իմիջն ամեն ընտրություններից հետո փոփոխություն կրում է, իսկ այս անգամ ինչպիսի կլինի այդ փոփոխությունը՝ նեգատիվ, թե պոզիտիվ, ցույց կտան ժամանակն ու գործողությունների ճշտությունը:

Ինչ վերաբերում է նրան, որ «Ժառանգության» առանցքային դեմքերից մեկը, համանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեմ լինելով՝ այս համագործակությանը՝ չկա ցուցակում ու նաև «Ելք» դաշինքի ցուցակում, որից առաջարկ կար, իսկ երեկ էլ հայտարարեց, որ լքում է կուսակցությունն, ապա Վարդան Խաչատրյանը նշեց.

««Ժառանգության» իմիջի մի մասն, իհարկե, նա է, և բավական լուրջ մասն էր նա: Այդ առումով դա կորուստ է, և, իմ կարծիքով, շատ բան կար մտածելու՝ այդպիսի կորուստ ունենալ, թե գնալ այդ ընթացքով: Շատ լուրջ տեղաշարժ է դա կուսակցության համար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ