25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հիմա սարքել եք հայոց հարց». ինչ էր ասել Րաֆֆի Հովհաննիսյանը Սեյրան Օհանյանից (տեսանյութ)

«90-ականներից սկսած ամեն ընտրության ժամանակ իշխանություններն ասել են, որ չեն օգտագործելու ռեսուրսը, թող ասեն էլի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հավատում է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե իշխանական ռեսուրսներ, զինվորականների ձայներ և այլն չեն օգտագործվելու ընտրությունների ժամանակ:

Ինչ վերաբերում է կաշառք բաժանելու վերաբերյալ լուրերին, ապա նա շեշտեց, որ կաշառքը դեռևս չեն բաժանում, վերջին 2-3 օրում են բաժանում:

Իսկ հարցին, թե ինչ գաղափար կա իրենց դաշինքի հիմքում, նա պատասխանեց, թե այն նույն հենքն  է, որով իրենք համագործակցության գնացին ՀՅԴ-ի հետ 2009 թվականին, երբ վերջիններս էլ դեմ էին հայ-թուրքական արձանագրություններին: Նա նշեց, որ այդ նույն հենքով էլ 2008-ին համագործակցում էին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ,  ապա քառյակի հետ: ««Ժառանգության» համար գլխավորը եղել է խնդիրը, մենք ոչ թե անձերի հետ ենք համագործակցում, այլ համագործակցում ենք խնդրի շուրջ»:

Հարցին, թե ինչպես է մեկնաբանում այն, որ ժամանակին «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում պահանջում էր Սեյրան Օհանյանի հրաժարականը, նա պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ Սեյրան Օհանյանն երկրի լավ ղեկավար կլիներ, հետո կատարում է իր քննադատական խոսքը: Հիմա սարքել եք հայոց պատմություն, Սեյրան Օհանյանն էլ կես նախադասությամբ է պատասխանել, և ես կարծում եմ, որ նրանք 2ն էլ կոռեկտության շեմը պահել են»:

https://www.youtube.com/watch?v=V8lsT9us9mE&feature=youtu.be

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ