30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Երկու ամիս ժամանակ տվեց

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը  Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարական տվեց կապված փոքր  ՀԷԿ–երի ոլորտի հետ: Վարչապետի խոսքով` փոքր ՀԷԿ-երը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի վրա, այնպես էլ սոցիալական ու տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա: Այս խնդիրները կարգավորելու համար Կարեն Կարապետյանը Արծվիկ Մինասյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման ու […]

«Շատ լեն ու բոլ չե՞ն ժամկետները»

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Նշվեց, որ սահմանվել է 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021 թվականն ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: Կիրառման ոլորտները սահմանվել են՝ հաշվի առնելով այդ ոլորտների […]

Դժգոհ է

«Համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ»,-այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ  նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Բազմիցս արձանագրել ենք տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չեն կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային […]

Առնվազն այս 4 քաղաքական ուժերը լինելու են խորհրդարանում (տեսանյութ)

«Իրականում, բացառությամբ 2-3 քաղաքական ուժերի, որոնց գաղափարախոսական, քաղաքական ուղղվածությունները, միգուցե, տարբերվում են մյուսներից, մնացածի մոտ այդքան էլ մեծ տարբերություն չենք տեսնում»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն`անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ծրագրերին: Քաղաքագետը նշեց, որ ներքին և արտաքին քաղաքականության առումով ամեն մի կուսակցություն փորձում է տարբեր նիշ վերցնել, բայց այդքան էլ չեն […]

Կառավարությունը նոր հիմնադրամ ստեղծեց

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց ստեղծել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը: Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գեղամ Գևորգյանը: Հիմնադրամի ստեղծման մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կդադարեցվի «Գյուղատնտեսական ծրագրերի հիմնարկի» գործունեությունը:

Զենքի ուժը ոչ մեկին և երբեք բարիք չի բերել. Սերժ Սարգսյան (ֆոտո)

Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ի երեկոյան Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից Ելիսեյան պալատում տրվել է պաշտոնական ընդունելություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց […]

Հիմա ուրիշ է /տեսանյութ/

«Սեֆիլյան Ժիրայրը իմ առաջին հրամանատարն է եղել, ու ես իրա մասին վատ բան չեմ կարող ասել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո): Բոնդոն Սեֆիլյանին ուղղված մեղադրանքների մասին չի ցանկանում խոսել. «Դե պատերազմական վիճակը ուրիշ էր, հիմա ուրիշ է»: Նշենք, որ «Շուշիի» առանձնակի գումարտակի հրմանատար  Ժիրայր Սեֆիլյանը կալանքի տակ է հունիսի 20-ից: Նա […]

Մեր մոտեցումները շատ մոտ են միմյանց․ ավարտվել է Սերժ Սարգսյան-Ֆրանսուա Օլանդ հանդիպումը /ֆոտո/

Այսօր Ելիսեյան պալատում կայացել է պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը, որի ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են` Ֆրանսիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիր` Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասին, Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային […]

Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտում ենք որպես խաղաղության հաստատման քայլ․ Օլանդ

Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայի համար հիշեցում է, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող ընդունել որևէ ժողովրդի ոչնչացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հանդես եկավ Ֆրանսիայի Նախա գահ Ֆրանսուա Օլանդը: «Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք մշտապես դիտարկել ենք որպես խաղաղությանհաստատման քայլ. խաղաղություն ինքներս մեզ հետ, ինչպես նաև խաղաղություն […]

Նաիրիտցիները կսատարե՞ն «Հայկական վերածնունդ»-ին /տեսանյութ/

«Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը համալրել է «Հայկական վերածնունդ» կուսակցության շարքերը: Նա կարծում է՝ հայ կինը քաղաքականության մեջ շատ բան կարող է փոխել, միայն հարկավոր է հնարավորություն ընձեռել:  Վերջինս շեշտեց՝ նաիրիտցիները հաստատ իրենց վստահության քվեն կտան «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: «Արթուր Բաղդասարյանը մեզ ձեռք մեկնեց, մեր կողքին եղավ, օգնեց բազմաթիվ հարցերում: Հենց դա եղավ պատճառը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի