30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

«Ի՞նչ անեմ, հելնե՞մ, 10-րդ հարկից ինձ գցե՞մ … » (տեսանյութ)

«Որովհետև իմ ասած քաղաքականությունը, կոնցեպտը, մոդելը ապակենտրոնացում է ենթադրում, իսկ եթե ապակենտրոնացում լինի, լիքը հարուստ մարդ լինի, ո՞նց ենք վերահսկելու: Պատկերացրեք` հիմա ժողովուրդը աղքատ է, մի քանի հարուստներ կաշառում են, ասում են գնացեք, ընտրեք մեզ, իսկ հիմա պատկերացրեք բոլորն էլ հարուստ են, իշխանությունն էլ 3-4 տարին մեկ պիտի փոխվի»,-Henaran.am-ի հարցին, թե ըստ իրեն` ինչու իշխանությունն ականջալուր չի լինում […]

Ազատեք բանակը վատ գեներալներից. ՊՆ-ում թեժ էր /տեսանյութ/

Օրերս «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» կազմակերպության ազատամարտիկները հանդիպեցին Պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող թեկնածու Վիգեն Սարգսյանի հետ : Վիգեն Սարգսյանը պատասխանեց ազատամարտիկներին հուզող հարցերին, որոշ դեպքերում լուծումներ առաջարկելով: Վիգեն Սարգսյանը ընդգծեց, որ ինքը չի պատրաստվում ընտրություններից առաջ անիրագործելի խոստումներ տալ: Վովա անունով ազատամարտիկը բարձրացավ ամբիոն և նախարարին ասաց, որ կարևոր բան ունի ասելու: Նա սկզբում […]

Մենք չենք կրակելու իշխանության վրա

«Մեր գործն ուրիշ գործ է, ինձ համար Հայաստանի քաղաքական դաշտում որևէ մեկը թիրախ չէ, բայց քննադատելու եմ, իհարկե, ու քննադատելու եմ շատ չոր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ում են թիրախավորում քարոզարշավի ժամանակ: Հարցին, թե իշխանությունն էլ թիրախ չի, նա պատասխանեց. «Թիրախ բառը բովանդակային իմաստով չեմ […]

«Էրեխես մնացել էր անատոմիկում, չէի կարում տուն տանեմ … » /տեսանյութ/

Սամվել Միքայելյանը առողջությունը կորցրեց պատերազմի դաշտում: Ազատամարտիկը տուն եկավ հաղթանակած՝ եկավ զավակների ապագան կերտելու… ու մնաց փողոցում: Սամվելի կինը՝ Գյուլիզար Հովակիմյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ օրեր առաջ կորցրել է 25 ամյա որդուն: «11 տարի պայքարում եմ, խնդրում եմ պետությանը, որ գոնե բնակարանի հարց լուծվի: Հոգեկան հիվանդ է ու իրա երեսից կորցրի 25 տարեկան որդուս: […]

«Ընտրակաշա՞ռք. տենց բան չկա, մոռացե՛ք»

«Մեր համայնքում  տարբեր քաղաքական ուժեր եկել են, քարոզարշավի շրջանակում ներակայացրել իրենց ծրագրերը: Չկա մի քաղաքական ուժ, որի նկատմամբ մենք տրամադրվածություն, կամ որ  մեկին ասենք՝ եկե՛ք, մյուսին ասենք՝ մի՛ եկեք: Մարդիկ փողոց են դուրս գալիս, բոլորին էլ լսում են: Կռիվներ ու վեճեր չեն լինում», –Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը: Վերջինս […]

«Ուզում է` գյուղապետն ասի, ուզում է` Սերժ Սարգսյանն ասի…»

Արագածոտնի մարզում ընտրարշավի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ժողովրդի տունը քանդողները գյուղապետերն են: «Ասում եմ՝ մենք պատրաստ ենք, բայց դուք ոչ մեկին խաթր մի արեք.  ոչ մարզպետներին,  ոչ ծանոթ բարեկամի,  ոչ գյուղապետերին,  հենց հիմնական մեղավորները գյուղապետերն են, ձեր տուն քանդողները գյուղապետերն են, իրանց պաշտոնի մնալու համար իր կեղծիքները թաքցնելու համար, որ […]

Իմ սգավոր մերը դրսում ա. անտուն մնացած փոխգնդապետը՝ Վիգեն Սարգսյանին /տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության ազատամարտիկները երեկ՝ մարտի՝ 10-ին հանդիպեցին Պաշտպանության նախարար, «Հանրապետական» կուսակցության ցուցակը գլխավորող  Վիգեն Սարգսյանի հետ: Պահեստազորի փոխգնդապետ, արդեն մեկ տարի անտուն մնացած ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանը, որի պատմությանը Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է , հարցով դիմեց նախարարին: «Կա որևէ մի կառույց՝ իրավաբանորեն, որ պաշտպանի ազատամարտիկի շահը: Ես իմ պատմությունը […]

Մեծագործությունից մինչև ծիծաղելին կես քայլ է (տեսանյութ)

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի խոսքով` մարդը, հնարավոր է, որ իր գործունեության ընթացքում դիրքորոշում փոխի, կանգնի, ասի` հերիք է սխալներ թույլ տամ, վերադառնամ դեպի ժողովուրդ: «Սա նորմալ բան է, եթե իհարկե մարդը չի փոխում իր դիրքորոշումը շահ ստանալու համար, ոչ թե նյութապաշտության համար»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպս է վերաբերում նրան, որ իրենց նախկին […]

Թարմ արյան կարիք կա. ռուս ազատամարտիկը՝ Վիգեն Սարգսյանին

«Այլազգի եմ ու վատ հայերենով եմ խոսում, կանտուզյա տարած ու վիրավոր տղա  եմ, բայց ասելու բան ունեմ»,-Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին դիմեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության և նախարարի հանդիպմանը ներկա տղամարդը: Ցավոք, Henaran.am-ի թղթակիցը չկարողացավ առանձին զրուցել ազատամարտիկի հետ: «Երեխեքս ինձնից պահանջում են, ասում են, որ արյուն եմ տվել: Պարոն նախարար, ես չնայած վատ […]

Աշխարհը շուռ ենք տալու (ֆոտո)

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը կուսակցության անդամների հետ միասին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այցելել է ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ: Կարեն Կարապետյանը Գորայք, Սիսիան և Գորիս համայնքների ընտրողներին է ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, նախատեսվող բարեփոխումները և պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի՝ տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, պետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի