30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Շատ լեն ու բոլ չե՞ն ժամկետները»

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Նշվեց, որ սահմանվել է 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021 թվականն ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: Կիրառման ոլորտները սահմանվել են՝ հաշվի առնելով այդ ոլորտների կարևորությունը՝ պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում, տեղական սպանդանոցային ծագման մսամթերքի արտադրություն, հանրային սննդի կազմակերպում, տեղական սպանդանոցային ծագման մսի արտահանում, տեղական սպանդանոցային ծագման մսի մանրածախ շուկա, տեղական սպանդանոցային ծագման մսի մեծածախ շուկա:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց, թե արդյոք այդ ժակետները քննարկել են բիզնես ներկայացուցիչների հետ: «Շատ լեն ու բոլ չե՞ն ժամկետները»,-հարց հնչեցրեց Կարեն Կարապետյանը:

Իգնատի Առաքելյանը պատասխանեց, որ օրենսդրական դաշտում խնդիր կա, հաշվի առնելով, որ նոր Ազգայն ժողով է ձևավորվելու:

«Մաքսիմալ հետևողական պետք է լինենք, որ նաև բիզնեսի համար խոչընդոտներ չլինեն, սակայն եթե բիզնեսի ցանկությունները անտրամաբանական են..»,-ասաց վարչապետը:

Գյուղատնտեսությա նախարարը վստահեցրեց, որ սննդի անվտանգության ծառայության հետ աշխատանք տարվելու է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ