12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Փորձում է պարտադրել

ՌԱՀԿ տնօրեն, քաղաքական փորձագետ Մանել Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանն ու դրա ֆոնին Հայաստանոի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն, ասաց, որ երկու կարևորագույն հանգամանք կա, որ ուշադրություն են գրավում: «Նախ` Ադրբեջանի կողմից անընդհատ փորձում են Ռուսաստանին համոզել ու Մինսկի խմբին, որ վերականգնվեն բանակցությունները, սակայն նախորդ պայմանավորվածությունները` և Վիեննայի, և Սանկտ Պետերբուրգի, Ադրբեջանը չի կատարում: […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի  սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

Տարոնը իր խոսքի տերն է /տեսանյութ/

«Տարոն Մարգարյանը երկրապահ մարդ է ու երկրապահները պարտավոր են սատարել և լինել ընկերոջ կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Ավետիսյանը: «Տարիներ շարունակ իր արած գործով Տարոն Մարգարյանը ապացուցել  է, որ իր խոսքի տերն է»,-ընդգծեց Անդրանիկ Ավետիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Զարուհու կարողությունը

«Չեմ կարծում, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ը հաղթել է, այն յուրացրել է մեր քվեն, Երևանի դեպքում մենք գնում ենք գրավելու քաղաքապետարանը և սկսում ենք մեր ազատագրումը Երևանից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն` ի պատասխան հարցին, թե ինչով է վստահ, որ հենց իրենք են հաղթելու, օրինակ` այն պարագայում, երբ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ը կրկին […]

Ովքեր են ծեծել փաստաբաններին. նոր մանրամասներ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ու փաստաբան Արմեն Սողոմոնյանի վրա հարձակվողներն են ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։ «Իմ վնասվածքները թեթև են, իսկ Արմեն Սողոմոնյանը բավական լուրջ վնասվածքներ ունի՝ հասցված կտրող-ծակող […]

ԼՂՀ նախագահի խորհրդականը կոչ է անում զինվորներին զգույշ ու ուշադիր լինել (տեսանյութ)

ԼՂՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ բանակցային գործընացը ղարաբաղյան հարցով պետք է շարունակվի: «Եթե գործընթաց չկա, նշանակում է, որ դրան պիտի փոխարինվի ինչ-որ բան: Որևէ պայմանավորվածություն չի եղել 1994 թվականից հետո»,-նշեց նա: Henaran.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված այս օրերի ակտիվությունը, կրկին զինվորական կորուստները, նա պատասխանեց. «Սրացումները և խաղաղ իրավիճակներն անընդհատ մեկը մյուսին […]

« Պիտի համբուրեմ իմ ընտրյալի ճակատը» /տեսանյութ/

«Հնարավոր չէ, որ միանգամից ամեն հարց լուծվի: Բայց այսօր աշխատանք է կատարվում: Մեր ընտրյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Տարոն Մարգարյանը թող իր աշխատանքը կատարի: Բոլորիդ կոչ եմ անում՝  ընտրեք Տարոնին»,-Շենգավիթ համայնքում ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների հետ հանդիպման ժամանակ խոսափողին մոտենալով ասաց տարեց կինը: Մոտենալով Տարոն Մարգարյանին տարեց կինը ասաց.« Պիտի համբուրեմ իմ ընտրյալի ճակատը»: Մանրամասները՝ տեսանյութում:

Չեխիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը

Նախօրեին երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձեւ է ընդունել, որում  ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի կայքը։ Բանաձեւում գրված է. «Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝  հայերի ցեղասպանությունը  եւ ազգային ու […]

«Երևանը ոչ թե շոուների, այլ սրտացավ և մասնագիտական կառավարման կարիք ունի »

Henaran.am-ի թղթակցի հարցին, թե  ինչո՞ւ չի  արձագանքում մրցակիցների հետ բանավեճին,  Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Եթե բանավեճի իմաստը մեր համաքաղաքացիներին, մեր մայրաքաղաքի  զարգացման մեր ծրագրերի և կատարած աշխատանքի հաշվետվության ներկայացումն է, ապա ես նման ձևաչափի կարիք չունեմ մեր բնակիչներին ներկայանալու համար: Դա անում եմ այնպես, ինչպես միշտ եմ արել՝ ուղիղ շփվելով […]

Ով ում է սատարելու

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերը չեն հայտարարել, թե ում են սատարելու: Henaran.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ այս մասին դեռ որոշում չկա, անդրադարձ կլինի Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը քննելուց հետո:  ԲՀԿ-ից ևս հայտարարությամբ հանդես չեն գալիս: ԲՀԿ-ականները զանգերին էլ չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի