01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Գագիկ Ծառուկյանը ոչ մի պայմանավորվածություն չի խախտել (տեսանյութ)

Քիչ առաջ մանդատները ստանալու եկան նաեւ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով իրենց խմբակցությունում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, նա ասաց, որ արտառոց բան տեղի չի ունենում, ներկուսակցական խնդիրներ են, որոնք իրենց լուծումը կգտնեն։  Միքայել Մելքումյանը նշեց, որ ընդամենը խախտվել են քաղաքական պայմանավորվածությունները, եւ հենց այդ պատճառով էլ նման իրավիճակ է առաջացել։ […]

Հաշտվելն ի՞նչ կապ ունի, Ծառուկյան ինձ ֆինասավորվել է. Ն. Ազիզյան

 «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանն այսօր կվերցնի իր մանդատը: Այսօր այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում: Արձագանքելով լուրերին, թե նրանց մանդատը վերցնելու համար ուղղորդել են այլ քաղաքական ուժեր, Ն. Ազիզյանն ասաց. «Ինձ ով կարող է ուղղորդել, Ծառուկյանի կողքից էլ ոչ ոք չի գնա, բոլորն էլ ավելի համախմբված կանգնելու են իր կողքին: Ես Գագիկ Ծառուկյանի […]

Պիտի հստակ պարզվի. ՌԴ դեսպանը` ռուս զինծառայողի սպանությունից

«Ես հակված չեմ ինչ-որ ենթադրություններ անել, այդ հարցով պետք է պատկան մարմիններն ու նախաքննությունը զբաղվեն, նախաքննությունն ամեն ինչ կպարզի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետությունում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն` անդրադառնալով Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազային զինծառայողի սպանությանը: Դեսպանը նշեց, որ պատճառների կամ ենթատեքստերի մասին ինքը չի կարող խոսել, քանի որ պատճառներն էլ նախաքննությունը կպարզի: «Պիտի հստակ […]

Ընտրություններից 2 օր առաջ խոշորացույցով էինք ման գալիս Քոքոբելյանին. Գագիկ Բաղդասարյան

Օրերս «Ելքի» քարոզարշավի ժամանակ նրանց շարքերում էր խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատների» ցուցակով առաջադրված Գագիկ Բաղդասարյանը: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պարտություն կրեց, ինչու ինքը որոշեց աջակցել «Ելքին» ավագանու ընտրությունների ժամանակ:  Ներկայացնում ենք հարցազրույցը՝ –Ինչո՞ւ որոշեցիք սատարել «Ելքին»: Պարզ է, որ «Ազատ դեմոկրատները» չեն մասնակցում, բայց […]

Տավուշում ականի վրա զինվորական է պայթել

Քիչ առաջ դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Չորաթան գյուղի բնակիչ, զինծառայող Շիրազ Սահակյանը պայթել է ականի վրա: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին նրա հարազատները: «Վիճակը ծանր է, այս պահին տեղափոխվում է հիվանդանոց: Բոլորն անհանգստացած են, որովհետև տեղի ունեցածը տագնապ է առաջացրել ամբողջ տարածաշրջանում»,-ասաց մեր զրուցակիցը: 

Նոր հիերարխիա է ձևավորվում

«Տեսնում ենք, որ տեղի է ունենում նոր հիերարխիայի ձևավորում, որը բացարձակ կապ չունի ընտրությունների և նրա արդյունքների հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից: Հիշեցնենք, որ ինքնաբացարկի ցուցակում «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրվածներից ոմանք պնդում էին, որ իրենք ինքնաբացարկ չեն ներկայացրել:   «Սա, ըստ […]

Մեկը գոռում է` մյուսը ցեխ շպրտում. Լևոն Իգիթյանը խղճում է/տեսանյութ/

Այսօր` մայիսի 3-ին Քանաքեռ- Զեյթունում ընտրողների հետ հանդիպման ժամանակ  Երեւանի ավագանու անդամի թեկնածու, ճարտարապետ  Լեւոն Իգիթյանը նշեց, որ չի ընկալում , թե ինչի են ձգտում պայքարի մեջ մտած մյուս երկու քաղաքական ուժերը.« Քիչ ա մնում գնամ էդ մրցակիցների կողքին կանգնեմ, որ իրենց պատիվ բերող բան լինի…»,-ասաց Լևոն Իգիթյանը: Նա նշեց, որ տանը իր համար 3 […]

Շմայսի ու Թոխմախի տեղը թափուր չի մնա․ Աննա Իսրայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Լրագրող Աննա Իսրայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Շատ ավելի տխուր է, երբ քաղաքական գործիչ դարձող լրագրողն է սկսում իր նախկին գործընկերների հետ վիրավորանքներով ու անհանդուրժողական տոնով խոսել: Այսօր էլ հերթական նման դեպքն եղավ: Այսպես որ շարունակվի՝ Շմայսի եւ Թոխմախի Մհերի տեղը թափուր չի մնա փաստորեն»: Գրառումը առնչվում է միջադեպին, որը տեղի է ունեցել լրագրողի […]

«Պատգամավորները կարող են դատի տալ»

«ՀՀԿ-ի պարագայում ամեն ինչ պարզ էր և սպասելի էր այն, ինչ որ ներկայացվեց: Այսինքն գործադիրի անդամներն, ովքեր ընտրվել էին պատգամավոր, պարզ էր հասարակության համար, որ ինքնաբացարկ էին ներկայացնելու: Բայց մի փոքր տարօրինակ էր ԲՀԿ-ի ցուցակը, մասնավորապես ռեյտինգային ցուցակներից ինքնաբացարկ հայտնած պատգամավորները, ովքեր հայտարարում են, որ չգիտեն, որ իրենք ինքնաբացարկ են հայտարարել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ […]

Ի՞նչ վիճակում են ապրիլյան պատերազմի հաշմանդամ դարձած հերոսները/տեսանյութ/

Պետությունը ձգձգում է 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորների արտասահմանում վերականգնողական բուժման հարցի լուծումը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ հայտնեցին վիրավորներ Հայկ Սեխլիյանը եւ Դանիել Դավթյանը: Հայկ Սեխլիյանի խոսքով, որը Թալիշում վիրավորվել էր ողնաշարի շրջանում, Հայաստանում շատ լավ բժիշկներ կան, եւ ինքը նրանց շնորհակալ է օգնության համար, սակայն այստեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված