01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Ակտիվ ցիկլոն է մոտենում․ Գագիկ Սուրենյան

«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Ակտիվ ցիկլոն Միջերկրական ծովից: Մայիսի 2-ից սկսած 5 օր, հատկապես երեկոյան և գիշերը բոլոր մարզերում սպասվում է անձրև, ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»:  

«Չի նշանակում, որ դու եկար, պիտի հաջորդ օրը սարքվի ասֆալտը» (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համարում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին էլ արդեն պարզ է, թե որ ուժն է մեծամասնություն ունենալու: Ըստ նրա` իշխող կուսակցության թիմը լրիվ պատրաստ է ընտրություններին, նա սկսել է պատրաստվել վերջին ընտրություններից հետո: «Եթե շրջեք, կտեսնեք, որ ՀՀԿ-ի նախընտրական շտաբներ բոլոր համայնքներում կան Երևանի, իսկ «Ելքն» ու «Երկիր Ծիրանին» […]

Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի.գնդապետ Եսայան/տեսանյութ/

«Մեր հակառակորդը ամեն ինչի ունակ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, ասաց «Վետերանների միավորում» ՀԿ նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Գնդապետը նշում է ՝ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ լայնածաված պատերազմը սարերի հետևում չէ: Մանրամասները՝ տեսանյութում:

««Ելք»-ը իշխանական ազդցության ոլորտներում է»

««Ելք» ընդդիմադիր կեցված է ցույց տալիս, բայց ես դրանում վստահ չեմ: «Ելք»-ը իշխանական  ազդցության ոլորտներում է: Եթե այդ դաշինքը յոթ տոկոսը հաղթահարել է, ուրեմն իշխանությունները դրան հավանություն են տվել: Միանշանակ, առանց իշխանության որոշման  ոչ մի ուժ չէր կարող անցնել ԱԺ», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Վերջինս շեշտեց՝  ՀՀ-ում  իշխանությունները […]

Իմ արմատները Մուշից և Սասունից են.Տարոն Մարգարյանը անկեղծացավ/տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 29-ին Երևանի Ավագանու ՀՀԿ թեկնածուները հանդիպեցին Նորք-Մարաշ վարչական շրջանի ընտրողների հետ: Ընտրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը նշեց.«Իմ արմատները Մուշից և Սասունից են: Երբ արևմտյան հայաստանից եկել ենք մեր ճյուղերի մի մասը գնացել են Իրինդ՝ Թալին: Հովիկին էլ բարևեք…»,-մի կնոջ դիմելով ասա Տարոն Մարգարյանը: Կնուջ տարակուսանքին արձագանքեց.«Քրոջդ թոռն է Հովիկը: Իմացեք ես բոլորին ճանաչում […]

Զարուհի Փոստանջյանը սխալ չի արել (տեսանյութ)

«Մենք չենք էլ կասկածում, մենք գնում ենք միայն հաղթելու, նույնիսկ ուղեղի ծայրով չենք մտածում, որ կարող ենք պարտվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցությունից առաջադրված  թեկնածու Արտակ Մելիքյանը: Նա նկատեց, որ իրենց կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այս 10 տարիների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի սխալ չի արել, նրան սիրում են: […]

Գնդակոծել են սահմանամերձ գյուղերը

Ադրբեջանական կողմը երեկ երեկոյան կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիսի հատվածի վրա: Ժամը 21.30-ից ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով շուրջ 10 րոպե գնդակոծել է Բաղանիս գյուղը: Կրակոցների ձայները լսվել են Բաղանիսի հարեւան Ոսկեպար եւ Ոսկեվան գյուղերում, ինչի մասին մեզ հայտնեցին այդ գյուղերի բնակիչները: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Սակայն սոցիալական ցանցերում սահմանապահ տավուշցիների տեղադրած լուսանկարներից երևում է, […]

Սերժ Սարգսյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող:

Եթե որևէ մեկը պատկերացնում է, որ ես իշխանության հետ կարող եմ համագործակցել…Արամ Սարգսյան (տեսանյութ)

 «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադառնում է 6-րդ գումարման խորհրդարանում իրենց ապագա գործունեությանը, «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հնարավորությանը, իրենց դաշինքի նկատմամբ եղած քննադատություններին: Henaran.am-ի հարցին ի պատասխան նա նշում է, որ խորհրդարանում կկարողանան տարբեր հարցեր բարձրացնել, իրենց անհամաձայնությունը հայտնել իշխանությունների վարած քաղաքականությանը, ճիշտ ուղիներ ցույց տալ: –Պարո´ն Սարգսյան, իհարկե, մանդատներ ունի «Ելք» դաշինքը, […]

Զոհված Մհերը անապահով ընտանիքից է

 Հակառակորդի կրակոցից այսօր` ապրիլի 28-ին, զոհված ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանը Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղից էր: «Մեկ տարի ծառայել էր արդեն ու  … նման բան եղավ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Առաջաձոր համայնքի ղեկավար Դավիթ Մովսեսյանը: Մհերը ուներ 3 մեծ եղբայր եւ 1 կրտսեր քույր: Զոհված զինվորի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում: Գյուղում բոլորը ցավ են ապրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված