26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրություններից 2 օր առաջ խոշորացույցով էինք ման գալիս Քոքոբելյանին. Գագիկ Բաղդասարյան

Օրերս «Ելքի» քարոզարշավի ժամանակ նրանց շարքերում էր խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատների» ցուցակով առաջադրված Գագիկ Բաղդասարյանը: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պարտություն կրեց, ինչու ինքը որոշեց աջակցել «Ելքին» ավագանու ընտրությունների ժամանակ:  Ներկայացնում ենք հարցազրույցը՝

Ինչո՞ւ որոշեցիք սատարել «Ելքին»: Պարզ է, որ «Ազատ դեմոկրատները» չեն մասնակցում, բայց կա ևս երկու մասնակից:

-Եթե «Ազատ դեմոկրատները» մասնակցեին էլ, ես սատարելու էի «Ելքին»:

Ի՞նչով է պայմանավորված այդ մոտեցումը:

-Ես լիարժեք վստահում եմ «Ելք» դաշինքին:

Կարծո՞ւմ եք, որ դաշինքը մեծամասնություն կունենա ավագանիում:

-Ես կանեմ հնարավոր ամենը, ամեն կերպ կաջակցեմ, որ այս դաշինքն ունենա քաղաքապետ` ի դեմս պարոն Փաշինյանի, քանի որ ավագանու շրջանակներում այս տարիների աշխատանքի ընթացքում ես հասկացա, որ դժվար թե ներկա կազմը կարողանա լուծել այն խնդիրները, որոնք այսօր կան:

Ինչո՞ւ չաջակցեցիք «Երկիր Ծիրանիին»` հաշվի առնելով, որ Զարուհի Փոստանջյանի հետ ժամանակին նույն կուսակցությունում եք եղել (հեղ.-«Ժառանգություն»):

-Ես տիկին Փոստանջյանին շատ նորմալ եմ  վերաբերում, բայց այս կուսակցության մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ տեղեկություններ էլ չունեմ: Իմ մեջ գոնե ես վստահություն չունեմ, որովհետև ես չեմ հասկանում այս ընտրություններին նրանց մասնակցության մոտիվացիան: Ինձ համար ընդունելի կլիներ, որ լիներ երկու բևեռ՝ իշխանություն և ընդդիմություն, և երևանցիները կարողանային ավելի օբյեկտիվ ընտրություն կատարել 2-ի միջև և ոչ թե պառակտվեին, ինչպես ամեն անգամ է լինում ընտրությունների ժամանակ: Երբ ընդդիմությունը չի կողմնորոշվում ինչ քայլեր անել, ձայները փոշիացվում են: Ես «Ազատ դեմոկրատների» հետ մասնակցեցի ընտրություններին, բայց անկեղծ ասած շատ հուսախաբ եմ եղել, որ չարեցին այն, ինչ հնարավոր էր, և մեր ներուժն էլ, մեր կողմից բերված ձայներն էլ փոշիացան:

Մյուս կողմից էլ՝ այս կուսակցության առաջնորդներին ձայն չտալով` մենք նաև ձայն չունեցանք, և ես վստահ եմ, որ դա այդպես էր: Այնտեղ կային լուրջ քաղաքական գործիչներ, կար լուրջ ծրագիր, տնտեսական ծրագիր, որին ընտրողները նույնիսկ ուշադրություն չդարձրեցին, այդ ամբողջ հանգամանքին, Եվրոպական ուղղությանը և առաջին հերթին այդ թիմի առաջնորդին չվստահեցին, ով իսկապես բոլորին հուսախաբ արեց և՛ իր վարքագծով, և՛ կազմակերպված քարոզարշավով:

-Ի՞նչ պիտի անեին, որ չարեցինք: Կմանրամասնե՞ք:

-Իմ խորին համոզմամբ՝ դա մի բիզնես պրոյեկտ էր, ինչպես շատ կուսակցություններ, փող աշխատելու նպատակ էր հետապնդում և ուրիշ ոչինչ:

Ելքի» մասին էլ են հաճախ խոսեմ՝ որպես իշխանական պրոյեկտի:

-Տեսեք՝ ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ արմատներ ունի իշխանության հետ: Նա վաղուց արդեն լուրջ քաղաքական գործիչ է, քաղբանտարկյալ է եղել, պայքարել է մեր բոլորի իրավունքների համար, որ ես ինքս եմ տեսել որպես նախկին պատգամավոր: Ես շատ մեծ ցանկություն ունեի, որ Ազգային ժողովի ընտրություններին էլ միասին մասնակցեինք, և ես, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Աշոտ Եղիազարյանը թիմային որոշում կայացրինք գնալ և մասնակցել «Ազատ դեմոկրատների» հետ, որոնք և մեր սպասումները չարդարացրին և մեզ խաբեցին: Ստացվեց այնպես, որ ևս մեկ անգամ բացի հուսահատեցնելուց, մեզ համոզեցին, որ այդ մարդիկ միայն փող աշխատելու նպատակ էին դրել իրենց առաջ:

-Ո՞ւմ նկատի ունեք՝ պարոն Քոքոբելյա՞նին, պարոն Բագրատյա՞նին:

-Բագրատյանը կուսակցության առաջնորդ չէ: Առաջնորդը Ձեր կողմից նշված անձն էր, ում վերջին հաշվով չհասկացանք, թե ինչ եղավ, և ընտրություններից մի քանի օր առաջ Խ. Քոքոբելյանին խոշորացույցով ման եկանք, նույնիսկ չկարողացանք գտնել, իսկ ընտրություններից հետո անհնար եղավ նրա հետ նստել, քննարկել, թե ինչու այսպես եղավ. չէ՞ որ սա քաղաքական պրոցես է, որն ունի շարունակություն, որին էլ հաջորդեցին այս ընտրությունները: Ի՞նչ է սա նշանակում, որ այդ մարդու առաջ կոնկրետ խնդիր էր դրված, ինքն իր խնդիրը լուծեց. փոշիացրեց այն ձայները, որը մենք կարող էինք ստանալ, և արդյունքում մեր ձայները գնացին «Հանրապետական» կուսակցությանը: Հիմա ես վստահում եմ «Ելքին» ու ուզում եմ, որ նրանք 50+1 ձայն հավաքեն: Այս պարագայում և՛ երևանցին կշահի, և՛ քաղաքը:

 

Հարցազրույցը` Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ