12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նոր հիերարխիա է ձևավորվում

«Տեսնում ենք, որ տեղի է ունենում նոր հիերարխիայի ձևավորում, որը բացարձակ կապ չունի ընտրությունների և նրա արդյունքների հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից:

Հիշեցնենք, որ ինքնաբացարկի ցուցակում «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրվածներից ոմանք պնդում էին, որ իրենք ինքնաբացարկ չեն ներկայացրել:  

«Սա, ըստ ամենայնի, ցույց է տալիս, որ ինչ-որ խմորումներ են ներսում տեղի ունենում, որ մարդկանց դժգոհությունը կարող  է առաջացնել, տեսնենք` զարգացումներն ինչպիսին կլինեն, տեղի ունեցողն անառողջ պրոցես է»,-նշեց Ռուբեն Մեհրաբյանը:

 Վերջինս, խոսելով նախապես ինքնաբացարկ գրելու ավանդույթի մասին, ասաց. «Որքանով գիտեմ, նման սկզբունքով կառավարվում էր սովետական Ադրբեջանը, և այդ այլանդակ սովորույթը սովետական Ադրբեջանի նախկին կոմերիտականեր բերեցին նաև Հայաստան: Ուղղակի զզվանք է առաջացնում նման ձևը, երբ կուսակցական ղեկավարը այդպես է վարվում իր ենթակաների հետ»:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ