Հաշտվելն ի՞նչ կապ ունի, Ծառուկյան ինձ ֆինասավորվել է. Ն. Ազիզյան
«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանն այսօր կվերցնի իր մանդատը: Այսօր այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում: Արձագանքելով լուրերին, թե նրանց մանդատը վերցնելու համար ուղղորդել են այլ քաղաքական ուժեր, Ն. Ազիզյանն ասաց. «Ինձ ով կարող է ուղղորդել, Ծառուկյանի կողքից էլ ոչ ոք չի գնա, բոլորն էլ ավելի համախմբված կանգնելու են իր կողքին:
Ես Գագիկ Ծառուկյանի թիմից եմ, մենք թիմակիցներ ենք, ես էլ պետք է լինեմ այդ թիմում, ոչ թե ես, այլ բոլորը, եթե Ծառուկյանի վերադաձը չլիներ քաղաքականություն, ոչ ոք չէր հայտնվի երևի խորհրդարանում»: Նապոլեոն Ազիզյանն ընդգծեց, որ ամեն ինչ հարթվել է, խոսել են Ծառուկյանի հետ, ամեն ինչ լավ է: «Հաշտվելն ի՞նչ կապ ունի, Ծառուկյան ինձ ֆինասավորվել է, ամբողջ քարոշարշավը ֆինանսավորել է, աջակցել և´ ֆինանսապես, և´ բարոյապես, և ես, բնականաբար, պետք է լինեմ նրա կողքին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի առաջին նիստն էլ հենց նա է վարելու, քանի որ տարիքով ամենամեծն է: