18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Փոխնախարարը մատնանշեց վարչապետի անհանգստության պատճառը/վիդեո/

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից նիստում բարձրացրած հարցին՝ ասաց, որ իսպանական «Կորսան Կորվիամ»-ընկերության կատարած շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են շեղումներ, որոնք պայմանագրով նախատեսված են եղել: Նշենք, որ այս ընկերությունն է իրականացրել Հյուսիս-հարավ մայրուղու շինաշխատանքների մի մասը (Աշտարակ-Թալին հատվածում): Ըստ Առաքելյանի, հայտնաբերված […]

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հույս ունի. քաղաքագետը մանրամասնում է/վիդեո/

«ՆԱՏՕ-ի ղեկավարությունը շեշտեց այն հանգամանքը,որ իրենք հույսը չեն կորցրել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությունը շարունակելու գործընթացում,եթե Ռուսաստանը այնպիսի գործողություններ չիրականացնի,որոնք կհակասեն դրան»: -Այսօր`հուլիսի 13-ին «Հենարան»մամուլի ակումբում`լրագրողների հետ հանդիպման ժամանակ,ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը: Մատնանշելով նախկին գագաթնաժողոների տարբերությունները`քաղաքագետը նկատեց, որ նախկինում շեշտվում էր Ուկրանիայի և Վրաստանի մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամագրվելու փաստը, բայց այս գագաթնաժողովի ընթացքում նման շեշտադրումներ չեղան: […]

Ապրիլյան քառօրյա պատերազմը դատապարտող փաստաթուղթը ընդունվել է 27 երկրների պառլամենտականների կողմից /վիդեո/

Ապրիլյան քառօրյա պատերազմը դատապարտող փաստաթուղթ է ընդունվել Ուղղափառ պառլամենտականների 23-րդ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից, որն անցկացվել է հուլիսի 4-8-ը՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Այսօր՝ հուլիսի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը եւ պատվիրակության անդամ Արագած Ախոյանը ներկայացրեցին փաստաթղթի բովանդակությունը: Բանախոսները տեղեկացրին, որ փաստաթուղթը  ընդունվել է 27 երկրների պառլամենտականների կողմից. […]

Լեւոն Հայրապետյանի համար Երևանում ցույցեր եւ նստացույցեր են լինելու/վիդեո/

Մոսկվայում խարդախության համար չորս տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Հայրապետյանի համար Երեւանում ցույցեր եւ նստացույցներ են անցկացվելու: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: «Ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ որ «Զվարթնոց» օդանավակայանում բոլորս կդիմավորենք Լեւոն Հայրապետյանին: Ինքս էլ նստացույցեր եմ կազմակերպելու Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց»,- տեղեկացրեց Մակարյանը: Ըստ իրավապաշտպանի` Հայաստանի իշխանությունները նույնպես պետք է համապատասխան […]

«Կարկուտը գլուխս ջարդեց, ոնց որ երկաթ լիներ».ուժեղ կարկուտ Երևանում/վիդեո/

Այս պահին ուժեղ կարկուտ է տեղում նաև Երևանում: Անցորդները պատսպարվելու տեղ են փնտրում: «Կարկուտը գլուխս ջարդեց, ոնց որ երկաթ լիներ»,-Henaran.am-ի տեսախցիկը տեսնելով ասաց մի երիտասարդ: Մանրամասները՝ տեսանյութում:

Զվարթնոցը փրկելու համար մի ելք կա. Սաշուր Քալաշյան

«Եթե այսպես շարունակվի, մեր աչքի առաջ կկործանվի Զվարթնոցը: Վիճակը վատ է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Ճարտարապետը նշեց՝ Զվարթնոցը փրկելու համար միայն մի ճանապարհ կա. քաղաքացին պետք է պայքար մղի ու թույլ չտա, որ այդ ճարտարապետական կոթողն ապամոնտաժվի: «Եթե քաղաքացիները ջանք թափեն, հերթապահություն կազմակերպեն, գնան ու քնեն այնտեղ՝ հերթապահելով, հնարավոր է փրկել […]

Օդանավակայանը մեր պետության սեփականությունն է, այն Էռնեկյանին չի նվիրվել.ճարտարապետները հորդորում են

«Ճարտարապետներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չքանդվի»,-այսօր` հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: «Մեր խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք, որպեսզի «Զվարթնոցը» չքանդվի:  Կոնցեսիոներն ի սկզբանե ասում էր` ես այն պետք է քանդեմ, պայմանավորվածություն կար, որ  մեր ճարտարապետների հետ հանդիպեին, որպեսզի լուծումներ գտնեին […]

Նախարարը չի շտապում վերջնական եզրակացություն անել

«Խոսքը պետծառայողների սոցփաթեթներից հանգստի բաղադրիչը հանելու մասին չէ, այլ կասեցնելու՝ 2017-2019 թվականների համար»,- այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Ինչպես վարչապետը նշեց, կասեցնելու մասին է խոսքը, 2017-19 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ, առաջիկայում կավարտվի ու կարծում եմ, բյուջետային հայտի շրջանակներում […]

Կրթական համակարգում բարեփոխումներ են անհրաժեշտ.վարչապետը հանձնարարեց

«Ընթացող քննական գործընթացները վկայում են, որ կրթական համակարգի բարեփոխումներն ավելի քան պահանջված են»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Վարչապետի խոսքով՝ պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ, մատչելի, մրցունակ, միեւնույն ժամանակ հայեցի, հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր: «Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած դրա հավաստագրումից մինչեւ ընտրությունը […]

Չենք կարող փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողներին վատը ցանկանանք. ՊԵԿ նախագահ

Այսօր Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում տեղի ունեցավ Չինագիտական կենտրոնի հանդիսավոր բացումը: Կենտրոնի բացմանը ներկա էր նաև ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ, ԵՊԼՀ խորհրդի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:  «Եթե Չինաստանի նման հզոր երկիրն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), դա անդամ երկրների համար միայն դրական կարող է լինել. Չինաստանը հարուստ, տնտեսական մեծ պոտենցիալ ունեցող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի