Փոխնախարարը մատնանշեց վարչապետի անհանգստության պատճառը/վիդեո/
ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից նիստում բարձրացրած հարցին՝ ասաց, որ իսպանական «Կորսան Կորվիամ»-ընկերության կատարած շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են շեղումներ, որոնք պայմանագրով նախատեսված են եղել:
Նշենք, որ այս ընկերությունն է իրականացրել Հյուսիս-հարավ մայրուղու շինաշխատանքների մի մասը (Աշտարակ-Թալին հատվածում): Ըստ Առաքելյանի, հայտնաբերված թերությունների համար ֆինանսական պահումներ են իրականացվել:
«70 մլն դոլար արժողության տրանշ 1-ի դեպքում մենք շուտ 6 մլն դոլորի պահում ենք իրականացրել»,- ասաց փոխնախարարը:
Հարցին՝ հնարավոր չի այդ ընկերության հետ կնքած պայմանագիրը խզել, նա պատասխանեց. «Խզելու համար որեւէ դրույթներ կամ որեւէ բացթողումներ, որեւէ պատճառ առկա չէ»: Արթուր Առաքելյանը նշեց նաեւ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Աշատարակից Թալին ընկած ճանապարհահատված է այցելել եւ նրան չի բավարարել աշխատանքների իրականացման տեմպը:
Մանրամասները՝ տեսանյութում: