19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ո՞ւր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի գումարները

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծի քննարկմանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի գումարները, որի ղեկավարը «Դաշնակցական» ԼՂՀ փոխվարչապետ Արթուր  Աղաբեկյանն էր: «Բավական լուրջ գումարներ էին հավաքվել բարի նպատակների համար, բայց ուր են գնացել»,-ասաց նա՝ հիշատակելով, որ […]

Ես էլ ձեր օրին եմ. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը որերորդ անգամ բարձրացրեց իրեն հեռուստաեթեր չտալու հարցը: Նա ասաց, որ արդեն որերորդ անգամ է խոսում այս մաին, և նպատակը հեգնելը չէ, այլ այս խնդրի կարևորությունն ընդգծելը: «Ի՞նչ ասեմ,  ես էլ ձեր օրին եմ»,-արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում. ԼՂՀ ՊԲ

Հակառակորդ երկրի պաշտոնական քարոզչությունը շարունակում է իրականացնել միջազգային հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր: Մասնավորապես, այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր անցած գիշեր ղարաբաղյան կողմը կիրառել է 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր, ինչը ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊԲ-ն: «Թեեւ նոյեմբերի 12-ի ցերեկը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման […]

Ճիշտ է, բայց կան մի շարք «բայցեր». Ս. Մարտիրոսյանը` 1000-ական դրամ հատկացնելուց

1000 դրամի վերաբերյալ իմ կարծիքը գրեմ։ Նման բան ճիշտ է անել, քանի որ ես ինքս համարում եմ, որ պարտավոր եմ մեր զինվորներին եւ կուզենամ գոնե դրամով օգնել իրենց ընտանիքներին։ Բայց կան մի շարք մեծ «բայցեր», որոնք, կարծում եմ, շատ պարզ են. ա. Պետք ա թարգել մարդկանց վզին փաթաթել առանց նորմալ հանրային քննարկումների որոշումները։ Ուզբեկստան չենք։ […]

Հայտնի կարկառուների ձեռքն է կրակն ընկել այս երկիրը. «Միասնություն» շարժումը մեկնարկեց

Այսօր տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժում դաշինքի համաժողովը: Շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանն իր ելույթում ասաց, որ շատերն են իրեն հարցրել, թե ովքեր են կանգնած իրենց շարժման հետևում: «Հայտնի կարկառուների ձեռքն է կրակն ընկել այս երկիրը, ո՞վ պետք է կանգնած լինի մեր հետևում»,-ասաց նա:  Նա նշեց, որ այս շարժումը հաղթանակած սերնդի շարժում է լինելու եւ […]

«1000 դրամ գանձելը նշանակում է հարկային բեռի ավելացում»

2017 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձից ամսական 1000 դրամ գանձելը նշանակում է  հարկային բեռի ավելացում. այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահանգն Խաչատրյանը: Անդրադառնալով երեկ կառավարությունում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրինագծին, Վահագն Խաչատրյանն ասաց. «Սա հարկային բեռն ավելացնելու խնդիր է: Խնդիրը կա, խնդիրը լուծողն ո՞վ է, բյուջեն: Վերջ: Ինձ […]

Կաշառք ստանալիս ձերբակալվել է Գյումրու զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետը

ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀ և ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4 րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը։ Կատարվում է քննություն։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում  տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Զինծառայողների օգտին քաղաքացիների վճարումները ճիշտ որոշում եմ համարում.նախարար/վիդեո/

«Զինծառայողների օգտին քաղաքացիների վճարումները ճիշտ որոշում եմ համարում»,-այս մասին այսօր  կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարի  խոսքով՝ այն բոլոր խնդիրները, որոնց պետությունը բախվել է զինծառայողներին օգնելու հարցում, պետք է այս ճանապարհով ընդունելի լուծում ստանան: «Կարծում եմ, որ նվազագույն աշխատավարձ ստացողների համար ծանրաբեռնվածություն չի նախատեսվի: Իսկ մյուսների հարցը կարելի […]

«Մի 10 անգամ անվազն Քըրք Քըրքորյանն այս հողի վրա լացել է»

«Հայազգի մեծ բարերար Քըրք Քըրքորյանի՝ Հայաստանին ժառանգած 2 մլրդ ԱՄՆ դոլարը Հայաստան բերելու հնարավորություն կա: Պարոն Քըրք Քըրքորյանը Հայաստանին է արել նվիրաբերությունը: Ես անձամբ Քըրքորյանի հետ շփվել են, նա մեծ հայրենասեր է, նա ուզում էր տեսնել զարգացած, բարգավաճ, ժողովրդավարական Հայաստան: Առաջին անգամ երբ նա  Հայաստան եկավ, ես ուղեկցում էի, մի 10 անգամ անվազն նա այս […]

Չարժի՞, որ ՄԻՊ-ի հրաժարականի դիմումը տալուց հետո Աժ-ն լսի պատճառները

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսօր Ազգային ժողովում լսումներին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրրքվեց, թե կարիք չկա՞ արդյոք օրենսդրական նորմ մտցվի, որպեսզի ՄԻ պաշտպանի կողմից ժամկետից շուտ ազատման դիմում ներկայացնելը ԱԺ-ն անպայման լսի: «Հաշվի առնելով մեր երեք նախորդ ՄԻ պաշտպանների փորձը, բոլորն էլ, ըստ էության, ժամկետը չավարտած հրաժարական տվեցին, ի՞նչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի