03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մի 10 անգամ անվազն Քըրք Քըրքորյանն այս հողի վրա լացել է»

«Հայազգի մեծ բարերար Քըրք Քըրքորյանի՝ Հայաստանին ժառանգած 2 մլրդ ԱՄՆ դոլարը Հայաստան բերելու հնարավորություն կա: Պարոն Քըրք Քըրքորյանը Հայաստանին է արել նվիրաբերությունը: Ես անձամբ Քըրքորյանի հետ շփվել են, նա մեծ հայրենասեր է, նա ուզում էր տեսնել զարգացած, բարգավաճ, ժողովրդավարական Հայաստան: Առաջին անգամ երբ նա  Հայաստան եկավ, ես ուղեկցում էի, մի 10 անգամ անվազն նա այս հողի վրա լացել է, նա կապված էր Հայաստանին, սիրտը ցավում էր Հայաստանի համար, արտահայտվող մարդ չէր, չէր սիրում գովաբանություններ»,-այսօր լրագրողների հետ  հանդիպմանն ասաց պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը` խոսելով ՀՀժին նվիրաբերված գումարների ու դրանք կառավարելու աշխատանքներին:

Նա ասաց, որ Ք. Քըրքորյանը 300 միլիոն դոլար ներդրում է ունեցել Հայաստանում, և այդ գումարը նպաստել է այդ տարիներին ունեցած տնտեսական զարգացմանը: Ըստ Վ. Օսկանյանի` այդ գումարի առկայությունը բավարար է, որ մի քան միլիարդներ բերվեն, փողը փողէ  բերում, և  նույնիսկ հանձնաժողով կարելի է ստեղծել այդ ուղղությամբ:

Նրա խոսքով` Քըրքորյանի ժառանգությունն այժմ տնօրինում են մի քանի անձինք, որոնց հետ հնարավոր է բանակցել, ստեղծել հանձնաժողով ազնիվ, վստահելի մարդկանցով, որ փող տվողները զգան, որ այն օգտագործվելու է երկրի զարգացման համար: Օսկանյանը վստահ է՝ այդ գումարը Հայաստան բերելու «պատմական հնարավորությունը» կա, և դա հրաշք կլինի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ