15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Զինծառայողների օգտին քաղաքացիների վճարումները ճիշտ որոշում եմ համարում.նախարար/վիդեո/

«Զինծառայողների օգտին քաղաքացիների վճարումները ճիշտ որոշում եմ համարում»,-այս մասին այսօր  կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարի  խոսքով՝ այն բոլոր խնդիրները, որոնց պետությունը բախվել է զինծառայողներին օգնելու հարցում, պետք է այս ճանապարհով ընդունելի լուծում ստանան:

«Կարծում եմ, որ նվազագույն աշխատավարձ ստացողների համար ծանրաբեռնվածություն չի նախատեսվի: Իսկ մյուսների հարցը կարելի է խորհրդարանում քննարկել»,- հավելեց նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ