17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«1000 դրամ գանձելը նշանակում է հարկային բեռի ավելացում»

2017 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձից ամսական 1000 դրամ գանձելը նշանակում է  հարկային բեռի ավելացում. այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահանգն Խաչատրյանը:

Անդրադառնալով երեկ կառավարությունում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրինագծին, Վահագն Խաչատրյանն ասաց. «Սա հարկային բեռն ավելացնելու խնդիր է: Խնդիրը կա, խնդիրը լուծողն ո՞վ է, բյուջեն: Վերջ: Ինձ համար որևէ այլ միջոց, առավել ևս, որը կբերի հարկային բեռի ավելացման, ընդունելի չէ:

Սա կոմսոմոլական ոճ է, որտեղ կա ցուցադրականություն, չկա բովանդակություն, և որը ոչինչ չի տալու մեզ: Մի անգամ էլ այսպիսի կրակի ձեռքն ընկանք, կենսաթոշակային հիմնադրամ ստեղծեցին, որը չիրականացող ծրագիր էր: Ովքեր դառնում են պարտադիր կենսաթաշակային համակարգի մասնակից, իրենք չգիտեն՝ երբևիցե կստանան այդ գումարները, թե ոչ: Ներողություն, բայց 40 տարի հետո կամ էշը կսատկի, կամ էշատերը: Տնտեսագիտության մեջ 40 տարի չկա: Մեզ պարտադրում են մի համակարգ, լրացուցիչ հարկ են դնում, հետո ասում են, թե բյուջեն չի կատարվում: Հիմա էլ սա է: Ոչ ֆինանսական ինստրումենտի կիրառումն այս պարագայում բերում է այս մեծ գաղափարի վարկաբեկմանը: Ես դրանից եմ անհանգիստ», – հայտարարեց Վահանգն Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ կառավարության երեկվա նիստին հավանության արժանացավ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին. նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն:

Ֆոնդը կառավարելու են Կառավարությունը, Կենտրոնական բանկն ու Հոգաբարձուների խորհուրդը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ