19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Աշխատավարձ չենք ստանում, բայց մենք էլ ենք օգնելու բանակին

«Բանակին 1000 դրամ տալու գաղափարը վատը չէ, բայց որ դա պիտի պարտադիր լինի, վատն այ դա է։ Լավ բան անելիս մարդը դա ի սրտե պիտի անի, ոչ թե ստիպողաբար», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Նարեկ համայնքի բնակիչներից մեկը։ Վերջինս շեշտեց՝ իրենց գյուղում քչերն ունեն աշխատանք, բայց հավատացած է, որ աշխատանք չունեցող մարդիկ էլ […]

Պաշտպանության նախարարությունն ապակուսակցական պիտի լինի

Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը Henaran.am_ի հետ զրույցում, խոսելով ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքների աջակցության համար յուրաքանչյուր ֆիզիկական անձից  1000-ական դրամների գանձվող նախագծից, նկատեց, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախարար դառնալուց հետո 2 ինքնավնասարարություն եղավ բանակում` նախ այդ նախագիծը, ապա նախարարի` ՀՀԿ-ական դառնալու որոշումը: «1000 դրամ, 100 հազար կարելի է […]

«Մենք Աստծո միջնորդներն ենք»

ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադարձավ 1000 դրամ պարտադիր վճարի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությանը, ով նշել էր՝  դեռևս 1991 թվականին է եղել «1 գրամ ոսկի օպերացիան», որը կամավոր է եղել և որի հասույթը ևս փոխանցվել է բանակին ու ինքն էլ հոժարակամ տարել է ու իր կնոջ […]

Ապօրինի հարստացած անձին սպառնում է ազատազրկում, գույքի բռնագրավում

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք է հանդիսանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունած Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է  դեռևս 2005թ. մայիսի 19-ին և վավերացրել 2007թ. մարտի 8-ին։ Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմք ընդունելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և […]

Պատվեր է. «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ը մեղադրում է Արտակ Շաբոյանին

Ի պատասխան մամուլում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի 16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածված հրապարակամների «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ն հարկ է համարում հանդես գալ պաշտոնական հայտարարտությամբ, որին կից կներկայացվի տեղեկանք՝ պարզաբանումներով: ՏՄՊՀ-ի  կողմից  իրականացվող և երեք  տարիներ  տևած  ստուգումները հենց  սկզբից  պատվերի  տպավորություն  էին  թողնում,  իսկ  վերջին հրապարակումը  իսպառ  փարատեց  բոլոր  կասկածները: «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ին վերագրվող «խախտումները» հիմնավորված չեն, […]

«Ամենացուրտը կլինի նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը»

Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Ամենացուրտը կլինի նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կհասնի -10…-15, Լոռիում -10…-14, Տավուշում -5…-10, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում -4…-6, Սյունիքում և Արցախում -4…-8»:

«Մենք էլ ենք ապրել ուզում»

«Քրջի բազարի» առևտրականները բողոքում են: Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտել քաղաքապետարանի որոշման դեմ  և ակցիա իրականացրել կառավարության շենքի դիմաց պահանջելով, որ իրենց տարածք տրամադրեն «Վերնիսաժի» տարածքում: «Հրազդան առևտրի կենտրոնը դարձել է բոմժանոց, տարրական պայմաններ չկան, որպեսզի կարողանանք առևտուր անել: Սենց հնարավոր չէ ու չենք լռելու հաստատ: Մենք էլ ենք ապրել ուզում»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

«ՊՆ-ն մասնակցություն չի ունենալու հիմնադրամի կառավարման մեջ»

«1000 դրամների» նախագծի վերաբերյալ առաջացած բողոքի ալիքն արդեն որոշակի փոփոխություններ է մտցրել նախագծի մեջ եւ այն դեռ կփոփոխվի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ըհնթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ի սկզբանե առաջարկվել էր մոդել, որը զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից, որն աշխարհում գոյություն ունեցող հիմնադրամի համար լավ լուծում է: Դա հիմնադրամի հասարակական կառավարումն […]

Միգուցե, ավելի լավ է զբաղվի իր առաջին մասնագիտությամբ. Հայրապետյանը՝ Ռոստոմյանին

  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ ԶԼՄ  ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ հնչեցրածտեսակետներին. Հայտարարությունը ներկայացված է ՀՖՖ-ի պաշտոնական կայքում. «Ափսոսում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար պարոն Ռոստոմյանն այդպես էլ չհասկացավ ասածներիս խորհուրդը և, ձևանալով Օլիմպիական Խարտիայի «մեծագույն» մասնագետ, բերեց խնդրո առարկայի հետ […]

Ծիծաղելի է. «Երևան գարեջրի» բաժնետեր Հակոբ Հակոբյանը վրդովված է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երևան Գարեջուր» ընկերության բաժնետեր Հակոբ Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չեն եղել, որ  ՏՄՊՊՀ-ի նիստում քննարկվել է իրենց ընկերության հարցը: Նշենք, որ գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանք է կիրառել «Երևան Գարեջուր» ընկերության հանդեպ: Տուգանքի չափը 110 միլիոն դրամ է: Նրա խոսքով՝ որևէ գրավոր կամ բանավոր ծանուցում, անգամ հեռախոսազանգ հանձնաժողովի նախատեսվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի