27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ՊՆ-ն մասնակցություն չի ունենալու հիմնադրամի կառավարման մեջ»

«1000 դրամների» նախագծի վերաբերյալ առաջացած բողոքի ալիքն արդեն որոշակի փոփոխություններ է մտցրել նախագծի մեջ եւ այն դեռ կփոփոխվի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ըհնթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ի սկզբանե առաջարկվել էր մոդել, որը զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից, որն աշխարհում գոյություն ունեցող հիմնադրամի համար լավ լուծում է: Դա հիմնադրամի հասարակական կառավարումն է` երեք հոգի հասարակական կառավարիչ, երկուսը քաղաքական ընդդիմության ներկայացուցիչ եւ երկու հոգի ԿԲ-ից` որպես մասնագետ: Պաշտպանության նախարարությունը մասնակցություն չի ունենալու հիմնադրամի կառավարման մեջ», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն  իր հերթին ընդգծեց՝ Հայաստանի համար ամոթ է, երբ զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին օգնելու համար այսպիսի դրամահավաք է կազմակերպվում. «Ամսական ժողովրդից այդ գումարը հավաքելը ցույց է տալիս երկրի սնանկ լինելը եւ իր պարտավոր ֆունկցիան ուրիշի վրա դնելը: Երբ երկիրն իր ֆունկցիան չի կարող կատարել` ամոթ է: Ներկայացրել եմ 10 տարբերակ այդ խնդիրը լուծելու, որոնցով հնարավոր է այդ միջոցները ստվերից բերել բյուջե` խոսքը մեկ միլիարդ դոլարի մասին է: Թիվ եմ հրապարակում՝ հարյուր միլիոն դրամ ամեն տարի արտաբյուջետային միջոցներ ունենք` ոչ ոք չգիտի` ուր է գնում», – ասաց Արամ Մանուկյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ