15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռալֆ Յիրիկյանի մեքենան վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ

Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտ գտնվող «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են Lexus մակնիշի 090 LL 90 համարանիշի և Fiat մակնիշի 31 LO 963 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Գ․Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ը վարել է «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով նույնպես գտնվում է դեպքի վայրում։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Fiat-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ստեղծել վթարային իրավիճակ ու բախվել Lexus-ին։ Fiat-ի վարորդի վրայից զգացվում էր ուժեղ ալկոհոլի հոտ։

Աղբյուր՝ Shamshyan.com

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ