19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

1988-ի դասերը ոչ միայն մենք ենք քաղում, այլև ամբողջ աշխարհը. Նիկոլայ Գրիգորյան

«1988-ի դասերը ոչ միայն մենք ենք քաղում, այլև ամբողջ աշխարհը»,-այսօր  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ ՓԾ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: «Ամբողջ աշխարհը վերափոխվեց Սպիտակի երկրաշարժից հետո և միջազգային կառուցները, կամզակերպությունները, զարգացած երկրները սկսեցին մշակել տարբեր համակարգեր, տարբեր մեխանիզմներ, որպեսզի բնակչության պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնեն:Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունից […]

ՀՀԿ-ն երիտասարդացման կարիք ունի. պատգամավոր (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը դեռևս չգիտի՝ լինելու է հաջորդ գումարման խորհրդարանում, թե ոչ: Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ նա ասաց, որ ինչպես կուսակցությունը կորոշի, այնպես էլ կլինի: «Եթե կուսակցությունը որոշի, որ ավելի երիտասարդ կադրեր են լինելու, անպայման կօգնեմ այդ երիտասարդին, եթե ինքը նույն ոգևությամբ ցանկանա աշխատել»: Արմեն Կարապետյանը համաձայն է, որ ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ […]

Պետք է պատրաստ լինենք. Վովա Վարդանով

«Հայկական բանակը պետք է պատրաստ լինի ադրբեջանական կողմի սպառնալիքներին պատասխանել ոչ միայն պաշտպանական մարտերով, այլեւ հակահարվածով»,-այս մասին այսօր հրավիրված  ասուլիսում ասաց առաջին հետախուզական-դիվերսիոն ջոկատի հիմնադիր  հրամանատար Վովա Վարդանովը: Վարդանովը նշում է, որ չի կարելի միայն պաշտպանել դիրքերը: «Բռնցքամարտիկի դիրքորոշում է, որ հակառակորդը կարող է ցանկացած պահի հարվածել: Բայց նա կարող է նաեւ գոտկատեղից ներքեւ հարվածել: […]

ՀՀ-ում Թրամփից հարուստ առնվազն 5 հոգի կա

«Ձեր ներկայացրած բյուջեի փաստաթուղթը բացարձակ ադեկվատ չէ այսօրվա իրականությանը, դուք ներկայացնում եք, թե որ գյուղում որ պատգամավորի առաջարկն է ընդունվել: Բյուջեի իմաստը դա չէ, բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, այն պիտի քաղաքականություն առաջարկի»,-այսօր Ազգայկին ժողովում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Դուք ՀՀ-ի տնտեսության հիվանդ կողմերին չեք անդրադառնում, կոռուպցիային, ստվերին […]

«Աշտարակ կաթում» կան մթերման ու աշխատավարձի խնդիրներ

ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի քառօրյա նիստերի ընթացքում ելույթում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Աշտարակ կաթ» ընկերության աշխատակիցների աշխատավարձերի չեն վճարվել: Պատգամավորը նախ ասաց՝ դրական է գնահատում այն, որ ընկերության լիարժեք վերագործարկման պրոցես է ընթանում, ապա ընդգծեց, որ բացի գյուղացիների տրամադրած կաթի դիմաց պարտքից կարևորում է նաև ընկերության շուրջ 300 աշխատակիցների 4-5 ամսվա չվճարված […]

ԲՀԿ-ականները Ծառուկյանին հորդորում են վերադառնալ

«ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը. Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը քննարկել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցն ու ընդունել հայտարարություն։ ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ասված է՝ ԲՀԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով հանրապետության բոլոր համայնքներում եւ Երեւանում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պահանջն ու ցանկությունը, Հաշվի առնելով մեր […]

«Ավելի հետաքրքիր կարող եմ խոսել, քան Զարուհի Փոստանջյանը»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում է, որ ժողովրդի ապստամբելու իրավունքի մասին հայտարարությունն ընդունվի ԱԺ-ի կողմից: Այսօր նրա այս նախագիծը քննարկման դրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Պատգամավորը նախ պատմական ակնարկ կատարեց դեպի 1901թ., երբ ժողովրդական ապստամբությամբ զորավար Անդրանիկի գլխավորությամբ ժողովուրդը փորձեց գրավել Առաքելոց վանքը դրանով փորձելով ցնցել Օսմանյան կայսրությունը: Համեմատություն տանելով սրա […]

Վարչապետը նոր խորհրդական ունի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Ավակ Ավակյանը նշանակվել է նրա խորհրդական, տեղեկացնում է կառավարության e-gov.am կայքը: Նա ծնվել է 1986 թ. մարտի 21-ին՝  Թեհրանում: 2007-2008 թթ. զբաղեցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականի, 2009 -2016 թթ. «Գարրիսոն Գրուփ» կազմակերպության վաճառքի գծով փոխտնօրենի և ռեգիոնալ տնօրենի պաշտոնը: 2010-2011 թթ. եղել է «Յունայթիդ Ուեյ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի […]

Խորհրդարանի ամենահարուստ պատգամավորներից 9-ը մեծամասնական ընտրակարգով են ընտրվել

«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել ու այսօր լրագրողներին է ներկայացրել է 5-րդ գումարման Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորների գործունեության ընդհանուր պատկերը՝ համադրելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ծրագրային հիմնադրույթները, դրանց իրականացման կամ չիրականացման վերաբերյալ նրանց մեկնաբանությունները և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական տվյալները: ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասաց, որ 41 պատգամավորներից 15-ն են 9 նստաշր/շջանի […]

Պաշտոնանկություններ

Ոստիկանության համակարգում  դարձյալ կադրային վերադասավորումներ են: Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնից ազատվել են Ճամբարակի  եւ Վարդենիսի ոստիկանապետերը։ Վարդենիսում նշանակվել է գնդապետ Արմեն Հովհաննիսյանը։ Ճամբարակում ոստիկանապետի պաշտոնը դեռեւս թափուր է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի