27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Աշտարակ կաթում» կան մթերման ու աշխատավարձի խնդիրներ

ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի քառօրյա նիստերի ընթացքում ելույթում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Աշտարակ կաթ» ընկերության աշխատակիցների աշխատավարձերի չեն վճարվել: Պատգամավորը նախ ասաց՝ դրական է գնահատում այն, որ ընկերության լիարժեք վերագործարկման պրոցես է ընթանում, ապա ընդգծեց, որ բացի գյուղացիների տրամադրած կաթի դիմաց պարտքից կարևորում է նաև ընկերության շուրջ 300 աշխատակիցների 4-5 ամսվա չվճարված աշխատավարձերի վճարման հարցը:

«Ես ուղղակի ուզում եմ բարձրաձայնել, որ այնտեղ շուրջ 300 աշխատողի նկատմամբ երեքից-չորս-հինգ ամսվա աշխատավարձի պարտք կա, և ես հորդորում եմ կառավարությանն այս թեման ուշադրության ներքո պահել, և ինքս էլ կառավարության ներկայացուցիչների հետ կոնսուլատացիաներ կունենամ»,- ասաց նա՝ հավելելով. «Կարծում եմ, որ կառավարությունը պետք է հաշվի առնի, որ այդ մարդիկ, ովքեր հինգ ամիս աշխատավարձ չեն ստացել, ունեն վարկային պարտավարություններ, ունեն և, ի վերջո, ընտանիք պահելու խնդիր և պետք է մաքսիմալն անել՝ նրանց իրավունքները պաշտպանելու համար»: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հայտարարեց, որ հարցը ուշադրության կենտրոնում է: «Կառավարությունն ուշադիր է, հնարավորությունների սահմանում հետամուտ է լինում աջակցության հարցերով: Կիսում ենք ձեր մտահոգությունը, որովհետև կան և՛ աշխատավարձի, և՛ մթերման խնդիրներ»,- շեշտեց Հերմինե Նաղդալյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ