19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Հիվանդանոցներում տեղերը բավականացնում են.նախարար/վիդեո/

«Հայաստանում գրիպով հիվանդների թիվը 1.5 շաբաթում 17 հազարից նվազել է մինչեւ 5-5.2 հազարի»,-Կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտնեց  առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։ Նախարարի  խոսքով՝ հոսպիտալացման դեպքերը դեռ այնքան են, որքան թեժ ժամանակ, բայց հիվանդացությունը նվազել է։ «Հիվանդանոցներում տեղերը բավականացնում են բոլորի համար, ովքեր խնամքի կարիք ունեն»,–նշեց  նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում

Զսպեք Ձեր ախորժակը. սնդաբանի և հոգեբանի խորհուրդները /վիդեո/

Սննդաբան Հասմիկ Աբովյանը կարծում է, որ սննդից օգտվելու  կուլտուրան պետք է պահել ամբողջ տարվա ընթացքում և ոչ թէ միայն Նոր տարվա օրերին: Այս մասին նա ասաց «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ.« Լավագուն մեր ընկերը գիտությունն է, որտեղ կա գիտություն այնտեղ չկան սխալներ: Մենք պետք է մտածենք ինչ ուտելու մասին»,-ասաց սննդաբանը: Սննդաբանը ընդգծում է, […]

Հաստատվել էր ՀԵԼԼՓ համախտանիշ. նոր մանրամասներ մահացած ծննդկանի գործից

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  ծննդկանի մահվան գործով դատական նիստը: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Էդիտա Ղարիբյանը իր ցուցմունքում հայտնել է, որ Մերի Մարգարյանին կեսարյան հատում է արվել, քանի որ հայտնաբերվել էր երկկողմանի թոքաբորբ, հաստատվել էր ՀԵԼԼՓ համախտանիշ, պտղի սրտի զարկերը դանդաղել էին, առկա էր սակավաջրություն: Ղարիբյանի խոսքով՝  տրոմբոցիտների նվազումն ու լյարդի ֆեգմենտների […]

Ընտրությունները լուրջ քննություն կլինեն

«Միավորվել են որոշակի նպատակներով, առաջիկա ընտրությունները ցույց կտան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը՝ խոսելով «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև երեկ ձևավորված դաշինքի մասին: Հարցին, թե լուրջ մրցակից նրանց համարում է իշխող ՀՀԿ-ը, պատգամավորը պատասխանեց. «Լուրջ կամ ոչ լուրջ, ամեն դեպքում, մրցակից են»: Ըստ նրա՝ ինչպիսին իշխանությունն […]

Ես չեմ ներում սխալ արած մարդկանց. Աբրահամ Մանուկյանը` Նաիրա Զոհրաբյանից

«Երբ կորոշենք, թե որ թիմի հետ ենք գնում, երբ ամեն ինչ հստակ կլինի դաշտում, կիմանաք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե արդեն որոշել է իր քաղաքական ապագան որ թիմի կազմում է լինելու: Հարցին, թե հաշվի առնելով, որ կողմ է քվեարկել կառավարության ներկայացրած 2017 թվականի պետական բյուջեի նախագծին, […]

Երբ կմեկնարկեն ձմեռային արձակուրդները դպրոցներում

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի դեկտեմբերի 26-ից հունվարի 22-ը ներառյալ:  

Դուռը փակ չէ. «Ժառանգությունը» կմիանա՞

«Ժառանգության» հետ քննարկումները չեն դադարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ այս կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանրապետությունն» այսօր դաշինք կազմելու և խորհրդարանական ու Երևանի ավագանու ընտրություններում միասնաբար հանդես գալու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին: Քննարկումներ էին ընթանում նաև «Ժառանգություն» կուսակցության հետ: Էդմոն Մարուքյանն ասաց, որ քննարկումների արդյունքում ստացվել […]

Պայքարը Տեր-Պետրոսյանի կամ Ծառուկյանի դեմ չի լինելու (վիդեո)

«Սահմանադրությունը չի խոչընդոտում նրանց այդ գործունեությամբ զբաղվել, և իրենք այդ հայտը ներկայացրել են: Լևոն Տեր- Պետրոսյանին մասով չեմ կասկածում, որ կծավալի ընդդիմադիր գործունեություն, Գագիկ Ծառուկյանի մասով ժամանակը ցույց կտա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ իր ղեկավարած կուսակցության, «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև այսօր ձևավորված  դաշինքը չի զբաղվելու այդ քաղաքական […]

Սա «բեսպրեդելի» գագաթնակետն է. խմբագիրը զայրացած է

«Երբ մարդը հունից դուրս է գալիս ու ձեռքերին ազատություն տալիս, կարող ենք բացատրել էմոցիաներով, աֆեկտի մեջ հայտնվելով: Բայց հարցազրույցն ավարտել է, հեռացել, նորից եկել կանչել է Վահեին: Կողքը կանգնած գործընկերներին ասել է՝ ոչինչ չկա, մենք ընդամենը զրուցելու ենք: Բավականին ժամանակ է անցել, ու այդ մարդը խորամանկորեն ծրագրված, խորամանկորեն, նենգորեն լրագրողին իջեցրել է մի վայր, որտեղ […]

Նոր առավելություններ ոստիկանության ակադեմիայով սովորողներին

Խորհրդարանը քննարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, նշեց, թե նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հասատությունում ընդունելությունը խթանելու, ոստիկանությանում թափուր հաստիքներն առավել արդյունավետ համալրելու անհրաժեշտության համար: «Ոստիկանության ծառայության մասին» օրենքի ներկայիս կարգավորումների կիրառման ընթացքում որոշակի խոչընդոտներ են առաջանում միջին և կրտսեր խմբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի