Դուռը փակ չէ. «Ժառանգությունը» կմիանա՞

«Ժառանգության» հետ քննարկումները չեն դադարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ այս կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանրապետությունն» այսօր դաշինք կազմելու և խորհրդարանական ու Երևանի ավագանու ընտրություններում միասնաբար հանդես գալու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին: Քննարկումներ էին ընթանում նաև «Ժառանգություն» կուսակցության հետ:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ քննարկումների արդյունքում ստացվել է այնպես, որ 3 ուժերով հասել են համագործակցության ու շարունակում ենք ընդհանուր ճանապարհը, իսկ դռները բաց են համագործակցության համար: «Դուռը փակ չէ, և հնարավոր է, որ «Ժառանգությունը» ժամանակի ընթացքում միանա: