Վարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Ավակ Ավակյանը նշանակվել է նրա խորհրդական, տեղեկացնում է կառավարության e-gov.am կայքը:
Նա ծնվել է 1986 թ. մարտի 21-ին՝ Թեհրանում: 2007-2008 թթ. զբաղեցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականի, 2009 -2016 թթ. «Գարրիսոն Գրուփ» կազմակերպության վաճառքի գծով փոխտնօրենի և ռեգիոնալ տնօրենի պաշտոնը:
2010-2011 թթ. եղել է «Յունայթիդ Ուեյ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2012 թ. առ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս է: