27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խորհրդարանի ամենահարուստ պատգամավորներից 9-ը մեծամասնական ընտրակարգով են ընտրվել

«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել ու այսօր լրագրողներին է ներկայացրել է 5-րդ գումարման Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորների գործունեության ընդհանուր պատկերը՝ համադրելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ծրագրային հիմնադրույթները, դրանց իրականացման կամ չիրականացման վերաբերյալ նրանց մեկնաբանությունները և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական տվյալները: ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասաց, որ 41 պատգամավորներից 15-ն են 9 նստաշր/շջանի ընթացքում հարց տվել, ելույթ ունեցել: Օրենսդրական նախաձեռնողական մասով պատկերն ավելի տխուր է. 37 տոկոսն է հանդես եկել նախաձեռնություններով:

Ամենաակտիվ պատգամավորն այս առումով Էդմոն Մարուքյանն է` թե ըստ հարցերի, թե օրենսդրական նախաձեռնություններով, եռյակում նաև Սամվել Ֆարմանյանն է` ՀՀԿ-ից: «Փորձել ենք դիտարկել, թե ամենահարուստ պատգամավորներից քանիսն են մեծամասնականները: Խորհրդարանի ամենահարուստ պատգամավորներից 9-ը մեծամասնական ընտրակարգով են ընտրվել, և խորհրդարանի 16 դոլարային միլիոնատերերից 12-ը կրկին մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներն են»,- նշեց բանախոսը:

Ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը հավելեց, որ եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ մեծամասնական պատգամավորների մեծ մասը բավականին լուրջ կարողությունների տեր է և գործարար շարքերից է, ապա կարելի է ասել, որ նրանք ներկայացնում են գործարար հատվածի շահը: «Չնայած շատերը նշում են, որ իրենց հիմնական գործն իրենց ընտրողների հետ կապը պահելն է, բայց հաշվի առնելով, որ նրանց 50 տոկոսից ավելին ոչ միայն լուռ է և քննարկումներին չի մասնակցում, նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեն գալիս, ապա իրենց հիմնական գործառույթն այն է՝ օրենսդրական նախաձեռնությամբ զբաղվելը չի ծառայեցնում իրենց ներկայացրած ընտրազանգվածի նպատակներին: Մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ այն լուռ և ոչ արդյունավետ պատգամավորները, որոնք ցանկություն կունենան ևս մեկ անգամ դառնալ պատգամավոր՝ ռեյտինգային ընտրության միջոցով, կհայտնվեն խորհրդարանում: Այդ պարագայում մենք շատ մեծ որակական տարբերություն հնարավոր է, որ կրկին չենք ունենա»,- բացատրեց Գ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ