19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Գյումրին` Հաց բերողին /տեսանյութ/

Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնը  հայտարարել էր, որ  լինելու է երթ ու  աղոթք ի հիշատակ Հաց Բերող` Արթուր Սարգսյանի: Երթին մասնակցում էին հիմնականում գյումրեցի ակտիվ երիտասարդները, ովքեր   Արթուր Սարգսյանի լուսանկարներով  պաստառներ էին պատրաստել, որոնցից յուրաքանչյուրը ուներ տարբեր վերտառություն` «Արթուր Սարգսյանը խղճի բանտարկյալ է», « Պետք է հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում»,  «Սոված մնացինք» և այլն: Գյումրիի Թատերական հրապարակից մինչև  […]

Արյունոտ միջադեպ Արարատում. թեկնածուի զարմիկը դանակահարված հիվանդանոց է տեղափոխել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` արյունոտ միջադեպ է գրանցվել Արարատի Դեղձուտ գյուղում: Ծանր մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել դաշնակցական պատգամավորի թեկնածուի քրոջ որդին` Հովիկ Նազարպուրը: Վերջինս համագյուղացի Սմբատին հանդիմանել է ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի կողմից Դեղձուտ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար` ասելով, որ գյուղի թեկնածուն դաշնակցական է: Առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ էլ դանակով հարվածել է Նազարպուրին: […]

Կցրտի

Հանրապետության տարածքում` Մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ թաց ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև: 19-ի ցերեկը, 20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, […]

«Լավ տղայա…» /տեսանյութ/

«Իմ ձայնը տալու եմ Սամվել Բաբայանին և Սեյրան Օհանյանին, քանի որ մեր հետ խրամատում է եղել ու ինչ-որ տեղ հասկացել ա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ՝ 12 երեխաների հայր Գագիկ Հովհաննիսյանը: «Լավ տղայա, վառոդի հոտա շնչել»,-խոսքին միացավ ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«…էտ ո՞ւր ես գնացել Լևոնի միտինգին»

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը հավաստիացնում է, որ իրենց առաջարկած խաղաղության ծրագիրը հիմա ավելի է ընդունվում մարդկանց կողմից, քան սկզբում էր: «Մեր շանսերն այսպես եմ գնահատում` դանդաղ աճող, խաղաղութան կոնցեպցիան և մեր մոտեցումները դանդաղ տարածվում են: Ես նկատել եմ հետևյալը` այն խումբը, որտեղ ավելի շատ է […]

Այսօր ավելի շատ իշխում է պոպուլիզմը ու մեծ մեծ խոստումները. Պատգամավորության թեկնածուն նկատում է

«Մենք խոստանում ենք կայուն , հաշվարկված ծրագրով պետությունը այս վիճակից հանել»,-Henaran.am-ի թղթակցի հետ նախընտրական ծրագրային խոհերով կիսվեց ՀՅԴանդամ, համամասնական, ինչպես նաև թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով առաջադրված ԱրթուրԵղիազարյանը: Եղիազարյանը բարձր է գնահատում ընտրվելու իր շանսերը, քանի որ 2012 թվականին առաջադրվել է նույն ընտրատարածքում և ձայների մեծամասնությամբ եղել է երկրորդ տեղում: «Անցած ընտրությունների ժամանակ եղել եմ […]

Չկա մի ուժ, որ հիսուն պլյուս մեկ ձայն հավաքի.սոցիոլոգ/տեսանյութ/

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր՝մարտի 17-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ իրենց հարցումների համաձայն՝ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններով հետաքրքրվողների թիվն աճել է, բայց նրանցից շատերը հասկացել են նաև, որ պետք չէ տարվել հույզերով, քանի որ  դրանք անիրական են:  Ադիբեկյանի փոխանցմամբ ՝ հարցումները ցույց են տալիս, որ չկա այնպիսի մի ուժ, […]

Մեր 15 կետերը անձամբ ես եմ գրել. Գագիկ Ծառուկյան (ֆոտո, տեսանյութ)

Գյումրեցիները «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հանդիպումից մեկ ժամ առաջ էին սպասում`  Թատերական հրապարակը լեփ-լեցուն էր, ու մինչ Ծառուկյանը հասավ բեմահարթակին` տևեց շուրջ 20 րոպե: Իչնպես տեղից փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, ամեն կողմից նրան կանգնեցնում էին, դիմում խնդրանքով կամ պարզապես օրհնում, փոխանցում հարյուրավոր նամակներ: Մարդկանց ոգևորությունն այնքան մեծ էր, որ Ծառուկյանը ստիպված էր երբեմն-երբեմն ընդհատել […]

Ջրառատի մեղավորները պիտի պատժվեն /տեսանյութ/

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը անդրադարձավ նաև Ջրառատի դեպքերին: Նախարարը ընդգծեց, որ դատապարտում է նման երևույթները: Հարցին, թե  նման միջադեպերը  ՀՀԿ թեկնածուների մասնակցությամբ են  լինում, Ամիրյանը  արձագանքեց. «Ցանկացած կուսակցություն հասարակության հայելին է, ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել: Դատապարտում եմ՝ […]

Սեյրան Օհանյանը խեղճն ինչ աներ…մի քանի փաստ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան գրել է. Արձանագրում եմ չոր փաստեր, հետևությունները թողնելով յուրաքանչյուրին 1. Վարդան Օսկանյանի Համախմբում կուսակցության բոլոր պատգամավորները ԲՀԿ խմբակցության կազմում կողմ են քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը։ 2. Գազային պայմանագրի քվեարկության ժամանակ բոլորով ծլկեցին խորհրդարանից, որպեսզի ՀՀԿ-ն անխոչընդոտ քվեարկի ու վավերացնի այդ պայմանագիրը, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի