13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կանայք սիրում են վարչապետի ժպիտը …

«Այս իշխանության գործելաոճի արդյունքում ՝ 1,7 միլիարդից արտաքին պարտքը հասել է 6 միլիարդի: Տարվա վերջ դառնալու 6,2 միլիարդ: Բյուջեն սակայն նվազել է ու երկրում աղքատության տոկոսն է գնալով աճում»,-այսօր՝ մարտի 20-ին Աշտարակ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երկրորդ համարի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով ՀՀԿ-ն խորամանկ քայլի է գնացել՝ Կարեն Կարապետյանի միջոցով անելով քարոզարշավը. «Սա ուղղակի խաղ է: Վարչապետը ամենայն հավանականությամբ 2018 թվականին կասի՝ աշխատավարձս ցածր է ու ես գնում եմ Մոսկվա: Մարդը 12օ հազար աշխատավարձ է ստանում Գազպրոմից, իսկ վարչապետի աշխատավարձը կարծեմ 3 հազար դոլար է լինելու: Մեր վարչապետը անընդհատ ժպտոիմ է ու հատկապես կանայք սիրում են այդ ժպիտը: Մեզ պետք է վարչապետ, որ օր ու գիշեր աշխատի ու ոչ թե լավ թմբուկ նվագի, կամ անեկդոտներ պատմի»,-նշեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածուն:

Արմեն Մարտիրոսյանը ընդգծում է, որ հարկավոր է ճիշտ ընտրություն կատարել և երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից:

«Կործանումը նաև այն է, որ գյուղ գնում ես ու ոչ միայն դռներն ես կողպած տեսնում, այլ նաև պատուհանները: Այս տեմպերով շարունակելու դեպքում մի քանի տարի հետո Հայաստանում այլևս երիտասարդ էլ չի մնա: Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան  Օհանյանը և Վարդան Օսկանյանը արմատական փոփոխություններ իրականացնելու միակ այլընտրանքն են առաջարկում: Նրանք կարող էին դուրս գալ քաղաքականությունից և շատ լավ կյանքով ապրել, բայց մնացին երկրում և պայքարելու են լավ ապագայի համար»,-ընդգծեց Արմեն Մարտիրոսյանըւ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ