19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Արյունը ջուր չի դառնա. գլխավոր ինտրիգը` օդում կախված

Մինչ ՀՀԿ-ի քարոզարշավի «քայլ ձիով» օպերացիան ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի հաջողում է` իր օգտին վկայելով սոցիոլոգիական հարցումները` առնվազն 70-ից 80 տոկոսանոց վստահություն նոր կառավարությանը իր գլխավոր դեմքով, «Ծառուկյան» դաշինքը շարունակում է Գագիկ Ծառուկյանի վրա հաստատել սեփական վարկանիշը` բաց թողնելով գլխավոր ինտրիգը` ի վերջո, ով է այս ուժի առաջադրելիք վարչապետի թեկնածուն: Այս մասին այստեղ լռում […]

«Դու դեռ շատ փոքր ես, որպեսզի կարողանաս քննադատել տվյալ պարագայում Կոնգրեսին»

«Կներեք, բայց դա ծայրից ծայր տխմարություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու Արման Մուսինյանն` արձագանքելով ՀՅԴ-ականների տեսակետին, թե առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում Ադրբեջանին հաճելի մտքեր են արտահայտվել: «Նայում են՝ Ալիևն այսպես է անում, մենք այսպես անենք: Դրա համար էլ այս երկիրը բերեցին, կանգնեցրին այս ամեն ինչի առաջ: Ավելի մեծ տխմարություն, ինչ ասել […]

Չարաշահումներ՝ ՊՆ-ում. 3 մեղադրյալ կա

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում արձանագրված խախտումների դեպքի հանգամանքները, մեխանիզմը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ: Նախնական […]

«ՕՐՕ-ն տապալել է պլան A-ն, B-ն»

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  քարոզարշավի կազմակերպման, ինտենսիվության և մեթոդաբանության տեսակետից իրենք առաջատարն են, առաջատարներից է նաև «Ծառուկյան» դաշինքը։ Անդրադառնալով ՕՐՕ դաշինքին՝ Աշոտյանը շեշտեց. «Ակնհայտ է նաև, որ նախընտրական հավակնություններ ունեցող դաշինքներից մեկը տապալեց պլան A-ն, խոսքը ՕՐՕ դաշինքի մասին է»: Աշոտյանը  բացատրեց՝  պլան A-ն լուրջ քարոզարշավն էր, հեղինակությունը, […]

Հետընտրական ցնցումնե՞ր

«Քարոզարշավի ընթացքը  նորմալ եմ գնահատում:  Այն ընթանում է իր բնականոն հունով: Այս անգամ քարոզարշավը նախորդներից  տարբերվում է այն առումով, որ քաղաքական ուժերն ու դաշինքները կարևորում են ընտրողի  քվեն ու փորձում են մոտենալ ընտրողին, ներկայացնել իրենց  ծրեգրերը, տեսլականներն ու գաղափարները: Նորություն համարարվող ռեյտինգային համակարգը ստիպում է, որ կուսակցությհունը նաև անձերով ներկայանան ընտրողներին, այսինքն՝  գաղափարից  բացի՝ անձանց […]

Չպետք է վաճառվել. ՀՅԴ թեկնածուն հորդորում է /տեսանյութ/

 ՀՅԴ վարկանիշային թեկնածու Արթուր Ղազարյանը նախընտրական գզվռտոցը բացասական  է գնահատում: «Իհարկե, սա էլ ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվ պատճառներից մեկը այն է, որ նախկին 41 ընտրատարածքները դարձան թվով 11, և գաղտնիք չէ, որ նախկին 41 ընտրատարածքներում մեծամասնականով ընտրվածների ճնշող մեծամասնությունը կամ իշխանության վստահությունն էին վայելում, կամ հովանավորությունը, կամ մեծ ֆինանսական միջոցների՝ ռեսուրսների էին տիրապետում, […]

Բանակի համար. ընտրեք ՀՀԿ-ին

Այսօր Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում, տեղի է ունեցել ռազմահայրենասիրական դաստիարակության և պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաժողով, որին ներկա էին ոլորտի 43 հասարակական կազմակերպություններ: Համաժողովին հրավիրված էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Համաժողովի ընթացքում քննարկվել են ռազմահայրենասիրական դաստիարակության և պաշտպանության ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել պետական հոգածության կարևոր խնդիրներին և անելիքներին: Համաժողովի […]

«Ով ազատի իմ տղային՝ նրան էլ կընտրեմ». նստացույց դատախազության մոտ

Սարի թաղի դեպքերով կալանավորվածների հարազատներն այսօր դատախազության դիմաց նստացույց են սկսել : Հիշեցնենք, որ Սարի թաղի 10 բնակիչներ  մեղադրվում են  իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր  բռնություն գործադրելու համար: Հարազատները պնդում են՝  ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։ «Ես խելագարվում եմ: Անիմաստ, անհեթեթ մեղադրանքով տղայիս […]

Սամվել Ալեքսանյանը դերասանական տաղանդ ունի /տեսանյութ/

«Հայտնի մի խոսք կա, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ քաղաքականությունն է զբաղվում քեզնով, իսկ թատրոնն՝ ինչպես արվեստի մյուս բնագավառները, թատրոնը մշտապես ունի իր անելիքը քաղաքականության հարցում, ինչը դա կապված է թե՛ գաղափարախոսության, թե՛ պետականության հետ»,այս մասին այսօր՝ մարտի 27-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց դերասանուհի, ՀՅԴ տարածքային ցուցակի պատգամավորության թեկնածու Ժասմեն Ասրյանը: «Թատրոնը […]

Ինչու են Լևոն Տեր-Պետրոսյանին գցել առաջ

«էս հողերը մի քանի հոգի չեն ազատագրել, ազատագրել ենք ազգովի, ու մի քանիսն իրավունք չունեն դրանց ճակատագրի հետ խաղալ»,-այսօր Լոռիում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը` Լեւոն Տեր-Պետրոսյանի արդեն նախկին զինակիցը: «Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանին գցել են առաջ և հողեր հանձնելու հարց են առաջ քաշել»,-նկատեց նա: Ս. Միքայելյանն ընգծեց, որ վաղը հողեր հանձնելու համար Ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի