20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Դու դեռ շատ փոքր ես, որպեսզի կարողանաս քննադատել տվյալ պարագայում Կոնգրեսին»

«Կներեք, բայց դա ծայրից ծայր տխմարություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու Արման Մուսինյանն` արձագանքելով ՀՅԴ-ականների տեսակետին, թե առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում Ադրբեջանին հաճելի մտքեր են արտահայտվել: «Նայում են՝ Ալիևն այսպես է անում, մենք այսպես անենք: Դրա համար էլ այս երկիրը բերեցին, կանգնեցրին այս ամեն ինչի առաջ: Ավելի մեծ տխմարություն, ինչ ասել են իրենք, դժվար է պատկերացնել»,-նշեց նա:

Վերջինս նշեց, որ բոլոր քաղաքական ուժերի հետ պատրաստ են համագործակցության: Հարցին, թե նույնիսկ «Ելքի» հետ են պատրաստ համագործակցել, քանի որ վերջիններս շատ են քննադատում,  Ա. Մուսինյանն արձագանքեց. «Եթե կլինեն կոնկրետ հարցեր, կարող ենք նստել, քննարկել, բայց ձեր նշած ուժերին երբ ասում եք՝ քննադատում են մեզ, իրենք դեռ շատ փոքր են, որ մեզ քննադատեն՝ մի պարզ պատճառով, որ մեկին քննադատելու համար պիտի ունենաս այդ հարցի վերաբերյալ քո սեփական տեսակետը: Եթե չունես, դու դեռ շատ փոքր ես, որպեսզի կարողանաս քննադատել տվյալ պարագայում Կոնգրեսին»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ