24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բանակի համար. ընտրեք ՀՀԿ-ին

Այսօր Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում, տեղի է ունեցել ռազմահայրենասիրական դաստիարակության և պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաժողով, որին ներկա էին ոլորտի 43 հասարակական կազմակերպություններ:

Համաժողովին հրավիրված էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են ռազմահայրենասիրական դաստիարակության և պաշտպանության ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել պետական հոգածության կարևոր խնդիրներին և անելիքներին:

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել ռազմահայրենասիրական դաստիարակության և պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ոլորտում առկա հարցերին և պետական հոգածության խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի անվտանգության ոլորտի դրույթներին մանրամասն կերպով անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարն իր խոսքում անդրադարձել է ազգային անվտանգության ինչպես առկա, այնպես էլ հնարավոր ռազմաքաղաքական սպառնալիքների, ռիսկերի և մարտահրավերների բացահայտման ու չեզոքացման հարցերին, ընդգծել է բանակի մարտունակության շարունակական բարձրացման ու սպառազինման կարևորությունը: Պաշտպանության նախարարը նաև մանրամասն կերպով ներկայացրել է ՀՀ զինված ուժերի առջև դրված խնդիրները և այդ խնդիրների լուծման ուղղությամբ արված և նախատեսված աշխատանքները: Վիգեն Սարգսյանը նշել է, որ արվում է հնարավորը` բանակը հասարակության մեջ որպես արդարության չափանիշ սահմանելու համար: Կարևորվել են «Ազգ-բանակ» գաղափարախոսության վերաիմաստավորման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ավարտին, համաժողովին ներկա հասարակական կազմակերպությունների կողմից ընդունվել է համատեղ հայտարարություն,որը կոչ է անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Ընդունված հայտարարությունը, որին միացել են համաժողովին ներկա բոլոր հասարակական կազմակերպությունները, ներկայացնում ենք ստորև:

«Ժամանակակակից ժողովրդավարական համակարգերի հաջողության երաշխիքներից մեկն էլ քաղաքացիական հասարակության կայացման և ներգրավվածության մեջ է: Մենք, որպես քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներ մեր անընդհատ ներդրումն ու ջանքերն ենք ունեցել հասարակություն-պետություն երկխոսության ու 2 համագործակցության կայացման համար: Ազգային արժեքների պահպանումն ու տարածումը, պետության և քաղաքացու արժանապատիվ կեցվածքը, ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքերի ամրապնդումը մեր անվտանգության և առաջընթացի անբաժանելի մասը պետք է լինեն: Օտարի արժեքային համակարգը դավանող քաղաքացին չի կարող ազգային պետություն կառուցել, հետևաբար մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ապագայում ևս մեր պետական ու հանրային կառույցները գործեն ի շահ պետության պաշտպանունակության և ի նպաստ անվտանգ ու խաղաղ ապագայի:

Մենք ունենք արևելյան սահմաններ, որոնք ոտնձգությունների են ենթարկվում և կարիք ունեն անընդհատ ամրապնդվող պաշտպանության: Մենք ունենք առաջնագիծ, որը մեր խաղաղ ու անվտանգ գոյատևման երաշխավորն է: Մենք ունենք զինվոր, որի թիկունքը միշտ պետք է ամուր և ապահով լինի:

Պետության նկատմամբ ռազմական ցանկացած ոտնձգության կասեցումը կախված է մեր պաշտպանական ներուժի ճիշտ և նպատակասլաց զարգացումից՝ արհեստավարժության, կարգապահության, կազմակերպվածության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին համապատասխան: Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը և շատ լավ գիտենք ինչպես պատասխանել մեր անվտանգության հանդեպ ոտնձգություններին:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերում որպես շահագրգիռ կազմակերպություններ մենք կարևորում ենք մի շարք խնդիրներում պետության հոգատար ու հետևողական վերաբերմունքը, մասնավորապես՝  ժամկետային ծառայության զինվորները մեր երկրի ապագան են, նրանք մեր ապագա նախարարներն ու վարչապետներն են, մեր գիտնականներն ու գործարարները, մեր դեսպաններն ու մարզպետները: Բանակային փորձառություն՝ գումարած որակյալ կրթություն. սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձևավորվում է արդեն այսօր:

– Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի բանակում ծառայություն անցած մեր ամենաառաջադեմ և կիրթ պատանիների ցանկությունը:

– Բանակը միաժամանակ կարող է դառնալ տնտեսության խթանիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ քարշակը:

– Բանակը պետք է դառնա արդարության չափանիշ մեր հասարակության մեջ։ Պատշաճ ուշադրության և հոգատարության պետք է արժանանան Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքները:

– Եվ ամենակարևորը. կոռուպցիան հիմնովին արմատախիլ պետք է անել զինված ուժերից, և բանակի անձնակազմը պետք է ձերբազատվի առօրյա սոցիալական խնդիրներից:

Մենք համաժողովի մասնակից կազմակերպություններս.բարձր գնահատելով մեր Երկրի Նախագահի և Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործունեությունը, իրատեսական և գործնական մոտեցումները պետության անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման գործում, կարևորելով ՀՀ նոր սահմանադրությամբ խորհրդարանի ստանձնած լիազորությունները, ինչպես նաև նրա պատասխանատու ու որոշիչ դերակատարությունը մեր երկրի հանրային –պետական կյանքում, ընդգծելով հանրապետական կուսակցության ցուցակներով առաջին հորիզոնականով անցնող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից առաջ քաշած «Ազգ-բանակ» գաղափարախոսության վերաիմաստավորումը, ինչպես նաև ռազմահայրենասիրական դաստիարակության և պաշտպանության հարցերում մեր մասնագիտական ու քաղաքացիական ջանքերը ներդնելու պատրաստակամությունը՝

կոչ ենք անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջնորդվել «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով ու քվեարկել Հայաստանի Հանրապետական Կուսակցության և նրա թեկնածուների

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ